Անդրեյ Ժելյազկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ժելյազկով
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1952(1952-07-09)[1][2] (71 տարեկան)
Ծննդավայր Ռադնևո, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1960—1969 Բուլղարիա Մինյոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1969—1971 Բուլղարիա Մինյոր 58 (21)
1971—1981 Բուլղարիա Սլավիա 293 (124)
1981—1984 Նիդերլանդներ Ֆեյենորդ 76 (30)
1984—1985 Բուլղարիա Սլավիա 23 (6)
1985—1986 Ֆրանսիա Ստրասբուրգ 33 (1)
1986—1987 Բելգիա Ժերմինալ Բեերսխոտ 32 (1)
1988—1989 Բուլղարիա Սլավիա 22 (4)
Ազգային հավաքական
1974—1986 Բուլղարիա Բուլղարիայի ազային հավաքական 54 (14)
Մարզչական կարիերա
1992—1997 Բուլղարիա Լևսկի
1997—2004 խաղացողների գործակալ
2004—? Նիդերլանդներ Ֆեյենորդ սկաուտ
1992—1997 Բուլղարիա Լուդոգորեց սկաուտ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրեյ Կոլև Ժելյազկով (բուլղար․՝ Андрей Колев Желязков, հուլիսի 9, 1952(1952-07-09)[1][2], Ռադնևո, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Բուլղարիայի ազային հավաքականի կազմում 1986 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Ժելյազկովը խաղացել է բուլղարական «Մինյոր» և «Սլավիա», նիդերլանդական «Ֆեյենորդ», ֆրանսիական «Ստրասբուրգ», բելգիական «Ժերմինալ Բեերսխոտ» ակումբներում[3]։ «Ֆեյենորդի» հետ նա 1984 թվականին հաղթել է ինչպես Նիդերլանդների առաջնությունում, այնպես էլ նվաճել է երկրի գավաթը[4]՝ խաղալով այնպիսի խաղացողների կողքին, ինչպիսիք են Յոհան Կրոյֆը և Ռուուդ Գուլիտը։

Անդրեյ Ժելյազկովը 1981 թվականին
Անդրեյ Ժելյազկովը 1981 թվականին

«Սլավիայի» հետ Ժելյազկովը 1975 և 1980 թվականներին նվաճել է Բուլղարիայի գավաթը, նա նաև երկու անգամ՝ 1972 և 1981 թվականներին, եղել է Գավաթի եզրափակչի մասնակից[4]։

Անդրեյ Ժելյազկովը սահմանել է բուլղարական այդ ակումբի մի քանի ռեկորդ՝ անցկացրած խաղերի քանակով (338) և խփած գոլերի քանակով (136)[4]։

1980 թվականին Բուլղարիայում Ժելյազկովը ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ[3][4]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի ազգային հավաքականում Ժելյազկովն անցկացրել է 54 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ[5]։ Նա մասնակցել է 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և այնտեղ անցկացրել 3 հանդիպում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Blitz.bg/Sport. «Андрей Желязков, Йордан Лечков и Ивайло Петев имат рожден ден». Blitz.bg/sport (bulgarian). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Андрей Желязков на 64». sportal.bg (բուլղարերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  5. Mamrud, Roberto (2009 թ․ հուլիսի 16). «Bulgaria - Record International Players». RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  6. FIFA.com. «1986 FIFA World Cup Mexico ™ - Bulgaria - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Никола Кицевски, Райчо Радулов Кой кой е в България. — София: Труд, 1998. — С. 270. — 809 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ժելյազկով» հոդվածին։