Անդրեյ Եսիպենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անդրեյ Էսիպենկոից)
Անդրեյ Եսիպենկո
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 22, 2002(2002-03-22)[1] (22 տարեկան)
ԾննդավայրՆովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան
ԿոչումՖԻԴԵ-ի վարպետ[2] և գրոսմայստեր[2]
Ներկայիս վարկանիշ2703
ՖԻԴԵ համար24175439
365chessAndrey_Esipenko
Chesstempo համար312956
ICCF համար312956
 Andrey Esipenko Վիքիպահեստում

Անդրեյ Եվգենևիչ Եսիպենկո (ռուս.՝ Андрей Евгеньевич Есипенко, մարտի 22, 2002(2002-03-22)[1], Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս շախմատիստ, գրոսմայստեր։ 2012 թվականի Եվրոպայի 10 տարեկանների շախմատի առաջնության հաղթող, 2017 թվականի Եվրոպայի ու աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի առաջնության հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2002 թվականին։ Շախմատ խաղալ սովորեցրել է հայրը՝ 5 տարեկանից։ 7 տարեկանում Անդրեյն արդեն հաղթում էր հորը[3]։ Առաջին դասարանից մասնակցել է մրցումների և հաղթել բարձր տարիքակիցների։ 2018 թվականի հունվարից ապրում է Խիմկի քաղաքում։

Շախմատային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Եսիպենկոն դարձավ Եվրոպայի 10 տարեկանների շախմատի չեմպիոն։ Նա 2013 թվականին ստացավ ՖԻԴԵ-ի վարպետի կոչում։ 2017 թվականին նա լրացրեց գրոսմայստերի 3-րդ նորմը և 2018 թվականի ապրիլին ՖԻԴԵ-ի կողմից ստացավ այդ տիտղոսը։ Նույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 10-ը մասնակցել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը։ Նա վաստակել է 6½ միավոր 11 հնարավորից (+4–2=5): Նրա վարկանիշը հասավ 2618։ 2017 թվականին նա հաղթել է Եվրոպայի և աշխարհի 16 տարեկանների առաջնությունում։

Նա 2017 թվականի դեկտեմբերին մասնակցել է արագ շախմատի աշխարհի առաջնությանը, վաստակել է 7½ միավոր 15 հնարավորից՝ հասցնելով վարկանիշը 2622-ի։ Մրցաշարի ընթացքում նա գեղեցիկ հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի հետ խաղում[4] Նա մասնակցեց շախմատի աշխարհի բլից առաջնությանը, 138 մասնակցիցների մեջ գրավելով 41-րդ տեղը՝ վաստակելով 11½ միավոր 21 հնարավորից։

2018 թվականի փետրվարին Եսիպենկոն մասնակցել է «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարին։ Նա զբաղեցրեց 57-րդ տեղը՝ վաստակելով 4 միավոր 9 հնարավորից (+ 1-2 = 6): 2018 թվականի մարտին նա մասնակցեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը։ Նա զբաղեցրեց 48-րդ տեղը, վաստակելով 7 միավոր 11 հնարավորից (+ 4-1 = 6):

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[5][6]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2011 2114 2114 2114 2114
2012 2100 2100 2139 2139 2116 2120 2120 2120 2095 2139 2095
2013 2144 2191 2191 2191 2191 2188 2203 2226 2252 2248 2254 2287 2287 2144
2014 2289 2289 2288 2316 2316 2282 2286 2311 2315 2286 2273 2271 2316 2271
2015 2271 2306 2350 2350 2350 2355 2403 2403 2384 2384 2395 2412 2412 2271
2016 2412 2429 2445 2463 2471 2471 2477 2490 2490 2490 2483 2492 2492 2412
2017 2497 2502 2502 2492 2509 2504 2523 2540 2540 2551 2551 2564 2564 2492
2018 2571 2571 2581 2587 2587 2599 2597 2589 2593 2609 2609 2593 2609 2571
2019 2584 2603 2603 2616 2620 2611 2621 2625 2624 2624 2636 2642 2642 2584
2020 2654 2654 2672 2682 2682 2682 2682 2682 2682 2682 2683 2686 2686 2654
2021 2677 2677 2701 2716 2720 2713 2714 2720 2677
2022 2714 2723 2709 2705 2682 2692 2678 2668 2680 2678 2723 2668
2023 2675 2679 2682 2677 2702 2702 2675
2024 2704 2702 2704 2702


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://chesswood.ru/biography/andrey-esipenko.html
  2. 2,0 2,1 FIDE Ratings and Statistics
  3. «Андрей Есипенко — биография шахматиста, лучшие партии, видео». chesswood.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  4. ։Sergey Karjakin vs Andrey Esipenko
  5. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  6. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Եսիպենկո» հոդվածին։