Անդրեյ Եսիպենկո
Անդրեյ Եսիպենկո | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 22, 2002[1] (21 տարեկան) |
Ծննդավայր | Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Կոչում | ՖԻԴԵ-ի վարպետ[2] և գրոսմայստեր[2] |
Ներկայիս վարկանիշ | 2683 |
ՖԻԴԵ համար | 24175439 |
365chess | Andrey_Esipenko |
Chesstempo համար | 312956 |
ICCF համար | 312956 |
![]() |
Անդրեյ Եվգենևիչ Եսիպենկո (ռուս.՝ Андрей Евгеньевич Есипенко, մարտի 22, 2002[1], Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս շախմատիստ, գրոսմայստեր։ 2012 թվականի Եվրոպայի 10 տարեկանների շախմատի առաջնության հաղթող, 2017 թվականի Եվրոպայի ու աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի առաջնության հաղթող։
Կենսագրություն
Ծնվել է 2002 թվականին։ Շախմատ խաղալ սովորեցրել է հայրը՝ 5 տարեկանից։ 7 տարեկանում Անդրեյն արդեն հաղթում էր հորը[3]։ Առաջին դասարանից մասնակցել է մրցումների և հաղթել բարձր տարիքակիցների։ 2018 թվականի հունվարից ապրում է Խիմկի քաղաքում։
Շախմատային կարիերա
2012 թվականին Եսիպենկոն դարձավ Եվրոպայի 10 տարեկանների շախմատի չեմպիոն։ Նա 2013 թվականին ստացավ ՖԻԴԵ-ի վարպետի կոչում։ 2017 թվականին նա լրացրեց գրոսմայստերի 3-րդ նորմը և 2018 թվականի ապրիլին ՖԻԴԵ-ի կողմից ստացավ այդ տիտղոսը։ Նույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 10-ը մասնակցել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը։ Նա վաստակել է 6½ միավոր 11 հնարավորից (+4–2=5): Նրա վարկանիշը հասավ 2618։ 2017 թվականին նա հաղթել է Եվրոպայի և աշխարհի 16 տարեկանների առաջնությունում։
Նա 2017 թվականի դեկտեմբերին մասնակցել է արագ շախմատի աշխարհի առաջնությանը, վաստակել է 7½ միավոր 15 հնարավորից՝ հասցնելով վարկանիշը 2622-ի։ Մրցաշարի ընթացքում նա գեղեցիկ հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի հետ խաղում[4] Նա մասնակցեց շախմատի աշխարհի բլից առաջնությանը, 138 մասնակցիցների մեջ գրավելով 41-րդ տեղը՝ վաստակելով 11½ միավոր 21 հնարավորից։
2018 թվականի փետրվարին Եսիպենկոն մասնակցել է «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարին։ Նա զբաղեցրեց 57-րդ տեղը՝ վաստակելով 4 միավոր 9 հնարավորից (+ 1-2 = 6): 2018 թվականի մարտին նա մասնակցեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը։ Նա զբաղեցրեց 48-րդ տեղը, վաստակելով 7 միավոր 11 հնարավորից (+ 4-1 = 6):
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
![]() |
Այս կաղապարին ձեռնարկ է հարկավոր։ Նախագծին օգնելու համար դուք կարող եք ստեղծել այն։ Ձեռնարկում սովորաբար նկարագրվում են կաղապարի նշանակությունն ու օգտագործման կարգը, տրվում է նրա պարամետրերի մեկնաբանությունը։ Այդ ամենը հեշտացնում է կաղապարի օգտագործումը մյուս մասնակիցների համար։ Ձեռնարկ կազմելու ժամանակ ուշադրություն դարձրեք, որպեսզի կաղապարի էջին վերաբերող բոլոր մասերը միշտ մնան <noinclude></noinclude> թեգերի սահմաններում (անգլ. և ռուս. մեկնաբանությունները նրանց մասին)։ Նաև խորհուրդ է տրվում չանտեսել կաղապարային կատեգորիաներն (Վիքիպեդիա:Կատեգորիզացիա) ու ինթերիվիքները, որպեսզի այլ մասնակիցները հետագայում ավելի հեշտորեն գտնեն արդեն ստեղծված կաղապարները։ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://chesswood.ru/biography/andrey-esipenko.html
- ↑ 2,0 2,1 ratings.fide.com
- ↑ «Андрей Есипенко — биография шахматиста, лучшие партии, видео»։ chesswood.ru (ru-RU)։ Վերցված է 2018-08-13
- ↑ ։Sergey Karjakin vs Andrey Esipenko
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
- Անդրեյ Եսիպենկո շախմատիստի էջն ու խաղերը Chessgames.com կայքում
- Андрей Есипенко — надежда российских шахмат
|