Անդրեա Սանտա Կրուս
| Անդրեա Սանտա Կրուս | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 5, 1792[1] |
| Ծննդավայր | Լա Պաս, Բոլիվիա |
| Մահացել է | սեպտեմբերի 25, 1865[2][1][3] (72 տարեկան) |
| Մահվան վայր | Սեն Նազեր |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դիվանագետ, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, ռազմական հրամանատար, commandant և գեներալ-ֆելդմարշալ |
| Զբաղեցրած պաշտոններ | Supreme Protector of the Peru–Bolivian Confederation? |
| Ստորագրություն | |
Անդրեա Սանտա Կրուս (Santa Cruz) (դեկտեմբերի 5, 1792[1], Լա Պաս, Բոլիվիա - սեպտեմբերի 25, 1865[2][1][3], Սեն Նազեր), Բոլիվիայի և Պերուի պետական ու քաղաքական գործիչ, մարշալ։
Եղել է Իսպանիայի թագավորական բանակի գնդապետ։ 1820 թ. անցել է անկախության համար պայքարողների կողմը, կռվել է Խուան Սան Մարնոյի - Ս․ Բոլիվարի բանակներում։ 1829 - 1839 թթ. Բոլիվիայի պրեզիդենտն էր։ Անցկացրել է մի շարք վարչաֆինանսական ռեֆորմներ, ուժեղացրել կենտրոնական իշխանությունը։ Օգտվելով Պերուում մղվող երկպառակտչական պայքարից՝ ներխուժել է Պերու ու իրեն հռչակել Պերուի ու Բոլիվիայի կոնֆեդերացիայի (որը կազմալուծվել է Չիլիի հարձակման հետևանքով) պրոտեկտոր (1836—39)։ 1843 թվականին Սանտա Կրուսը փորձել է վերստին գրավել իշխանությունը Բոլիվիայում, սակայն պարտվել է և վտարանդվել Ֆրանսիա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Սանտա Կրուս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 183)։ |