Jump to content

Անդրեա Լեշկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Լեշկի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 8, 1997(1997-01-08) (27 տարեկան)
Ծննդավայր՝Կոպեր, Սլովենիա

Անդրեա Լեշկի (սլովեն.՝ Andreja Leški, հունվարի 8, 1997(1997-01-08), Կոպեր, Սլովենիա), սլովենացի ձյուդոիստ, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, 2021 և 2023 թվականների աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր։

Կենսարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Լեշկին ծնվել է 1997 թվականին և հանդես է գալիս է մինչև 63 կգ քաշային կարգում։

2018 թվականին հաղթել է Դյուսելդորֆում կայացած ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարում: Հաղթել է նաև 2018 թվականին Ագադիրում և 2019 թվականին Մարաքեշում կայացած ձյուդոյի Գրան պրի շարքի մրցաշարերում:

2021 թվականին Լեշկին բրոնզե մեդալ է նվաճել Judo World Masters մրցաշարում, որն անցկացվել Է Դոհայում (Քաթար)[1][2]։ 2021 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Պորտուգալիայում, Անդրեան երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել է լեհ մարզուհի Ագատա Օզդոբա-Բլաշին և նվաճելց բրոնզե մեդալ[3]։

2021 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Հունգարիայում՝ Բուդապեշտում, Անդրեան նվաճել է արծաթե մեդալ մինչև 63 կգ քաշային կարգում՝ եզրափակչում զիջելով ֆրանսիացի մարզուհի Կլարիս Ագբենենին։

2023 թվականի մայիսին մայրաքաղաք Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում սլովենացի ձյուդոիստուհին մինչև 63 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր ՝ եզրափակչում զիջելով ֆրանսիացի մարզուհի Կլարիսա Ագբենենին[4]:

2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում Անդրեան նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով մեքսիկացի մարզուհի Պրիսկա Ալկարասին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «2021 Judo World Masters». International Judo Federation. Արխիվացված օրիգինալից 12 January 2021-ին. Վերցված է 11 January 2021-ին.
  2. Gillen, Nancy (12 January 2021). «Four-time world champion Agbegnenou earns gold at IJF World Judo Masters». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 12 January 2021-ին. Վերցված է 12 January 2021-ին.
  3. Houston, Michael (17 April 2021). «Olympic champion Trstenjak among winners on day two of European Judo Championships». InsideTheGames.biz. Վերցված է 17 April 2021-ին.
  4. «Француженка Агбеньену и бельгиец Кассе выиграли золото ЧМ по дзюдо в Будапеште». www.belta.by (ռուսերեն). 2021-06-09. Արխիվացված է օրիգինալից 2021-06-10-ին. Վերցված է 2021-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Nelson, Matt (30 July 2024). «Paris 2024 judo: All results as Andreja Leski wins gold in women's -63kg». Վերցված է 30 July 2024-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]