Անդրեա Անա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Անա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 14, 2000(2000-11-14)[1] (23 տարեկան)
Ծննդավայր՝Մանգալիա, Կոնստանցա, Ռումինիա[2]
162 սանտիմետր[3]

Անդրեա Բեատրիս Անա (ռումիներեն՝ Andreea Beatrice Ana. նոյեմբերի 14, 2000(2000-11-14)[1], Մանգալիա, Կոնստանցա, Ռումինիա[2]), ռումինացի ազատոճային ըմբիշ, ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների հնգակի մեդալակիր է, այդ թվում՝ եռակի չեմպիոնուհի։ Ռումինիան ներկայացնող առաջին կին ըմբիշն է, որ ոսկե մեդալ է նվաճել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում[4]։ 2021 թվականին Անան 55 կգ քաշային կարգում դարձավ մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոնուհի՝ հաղթանակ տանելով իր բոլոր մրցակցուհիների նկատմամբ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Նա ներկայացրել է Ռումինիան 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում, որոնք անց են կացվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անան բրոնզե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած Մ23 ըմբշամարտի 2018 թվականի աշխարհի առաջնությունում 53  կգ քաշային կարգում. Ըմբշամարտի 2019 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը նույնպես անցկացվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, նա բրոնզե մեդալ է նվաճել 55 կգ քաշային կարգում[6]։ Նույն թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Մ23 ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը 55։ կգ քաշային կարգում[7][8]։

2020 թվականին Անան հանդես է եկել 55 կգ քաշային կարգում Իտալիայի Հռոմ քաղաքում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, սակայն մեծահասակների այս մրցապայքարում մեդալ չի կարողացել նվաճել[9]. նա իր երկրորդ գոտեմարտում պարտվել է շվեդուհի Սոֆյա Մաթսոնին[9]։ 2021 թվականի մարտին մասնակցել է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում անցկացվող Եվրոպական որակավորման մրցաշարին՝ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու նպատակով[10] Մեկ ամիս անց 55 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած 2021 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում[11][12]։ 2021 թվականի մայիսին նա որակավորվել է համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարում և իրավունք ստացել մասնակցելու 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին[13][14]։ Այստեղ նա հանդես է եկել կանանց 53 կգ քաշային կարգում և իր առաջին իսկ գոտեմարտում պարտություն է կրել հետագայում օլիմպիական բրոնզե մեդալակիր դարձած բելառուս Վանեսա Կալաձինսկայայից[15]։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած 2021 թվականի Մ23 աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել 55 կգ քաշային կարգում[16][17]։

2022 թվականի փետրվարին Անան 55 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վելիկո Տառնովո քաղաքում անցկացված Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի մրցաշարում[18]։ Մեկ ամիս անց նա ոսկե մեդալ է նվաճել նաև Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացած 2022 թվականի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում[19]։ 2022 թվականի մարտին նա ևս մեկ ոսկե մեդալ է նվաճել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում .[20][21] Դա կանանց ազատ ոճում Ռումինիայի առաջին ոսկե մեդալն էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններում[22]։ Եզրափակչում նա հաղթել է ուկրաինուհի Օլեքսանդրա Խոմենեցին[22]։

2022 թվականի հունիսին Անան Իտալիայի Հռոմ քաղաքում անցկացված Matteo Pellicone Ranking Series 2022- ում իր մրցաձևում նվաճեց բրոնզե մեդալը[23]։ Նա մրցեց 55 կգ քաշային կարգում 2022 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որը տեղի ունեցավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Այստեղ նա իր երկրորդ գոտեմարտում պարտվեց հետագայում բրոնզե մեդալակիր դարձած կանադացի Կարլա Գոդինեսին դուրս մնաց մրցապայքարից[24]։ Նա 55 կգ քաշային կարգում հանդես եկավ նաև 2022 թվականի Մ23 ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որն անցկացվեց Իսպանիայի Պոնտեվեդրայում, դուրս մնաց մրցապայքարից՝ պարտություն կրելով իր առաջին իսկ գոտեմարտում[25]։

Կանանց 53 կգ քաշային կարգում Անան նվաճեց բրոնզե մեդալներից մեկը  2023 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված Իբրահիմ Մուստաֆայի մրցաշարում[26]։ Կանանց 55 կգ քաշային կարգում նա արծաթե մեդալ նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի 2023 թ . առաջնությունում[27]։ Մեկ ամիս անց Անան ոսկե մեդալ նվաճեց կանանց 55 կգ քաշային կարգում՝ հանդես գալով Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացած 2023 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում[28][29]։: Եզրափակիչ գոտեմարտում նա այս անգամ պարտության մատնեց հունգարուհի Էրիկա Բոգնարին։

Կանանց 55 կգ քաշային կարգում Անան ոսկե մեդալ նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած 2024 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում[30]՝ եզրափակչում հաղթելով մոլդովուհի Մարիանա Դրագուտյանին[30]։ Նա մասնակցեց 2024 թվականի ըմբշամարտի Եվրոպայի օլիմպիական որակավորման մրցաշարին, որն անցկացվեց Բաքվում, և իրավունք նվաճեց մասնակցելու 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան Փարիզում[31]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցաշարը Մրցավայրը Գրաված տեղը Քաշային կարգը
2019թ Եվրոպայի առաջնություն Բուխարեստ, Ռումինիա 3-րդ Ազատ ոճ 55 կգ
2021 թ Եվրոպայի առաջնություն Վարշավա, Լեհաստան 3-րդ Ազատ ոճ, 55 կգ
2022 թ Եվրոպայի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 1-ին Ազատ ոճ, 55 կգ
2023 թ Եվրոպայի առաջնություն Զագրեբ, Խորվաթիա 1-ին Ազատ ոճ, 55 կգ
2024 թ Եվրոպայի առաջնություն Բուխարեստ, Ռումինիա 1-ին Ազատ ոճ, 55 կգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Andreea Ana
  2. 2,0 2,1 2,2 ANDREEA BEATRICE ANA
  3. Olympedia — 2006.
  4. «Ana ends Romania's WW title drought at European Championships». UWW.org. United World Wrestling. 2022 թ․ մարտի 31. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
  5. Shefferd, Neil (2021 թ․ մայիսի 7). «Chumikova secures emotional win at UWW World Olympic Games qualifier». InsideTheGames.biz. Inside the Games. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  6. «2019 European Wrestling Championships Results» (PDF). unitedworldwrestling.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  7. Morgan, Liam (2019 թ․ հոկտեմբերի 31). «Japan win three gold medals in women's freestyle at UWW Under-23 World Championships». InsideTheGames.biz. Inside the Games. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  8. «2019 World U23 Wrestling Championship» (PDF). unitedworldwrestling.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  9. 9,0 9,1 «2020 European Wrestling Championships Results» (PDF). unitedworldwrestling.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  10. «2021 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  11. Berkeley, Geoff (2021 թ․ ապրիլի 22). «Stadnik wins eighth European Wrestling Championships gold with success in Warsaw». InsideTheGames.biz. Inside the Games. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  12. «2021 European Wrestling Championships Results Book» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  13. Shefferd, Neil (2021 թ․ մայիսի 7). «Chumikova secures emotional win at UWW World Olympic Games qualifier». InsideTheGames.biz. Inside the Games. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.Shefferd, Neil (7 May 2021). "Chumikova secures emotional win at UWW World Olympic Games qualifier". InsideTheGames.biz. Inside the Games. Retrieved 7 May 2021.
  14. Shefferd, Neil (2021 թ․ մայիսի 8). «Armenia and Romania book multiple Tokyo 2020 places at UWW World Olympic Games qualifier». InsideTheGames.biz. Inside the Games. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  15. «Wrestling Results Book» (PDF). Tokyo 2020 Olympics. Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  16. Dowdeswell, Andrew (2021 թ․ նոյեմբերի 4). «Shilson among victors on day four of UWW Under-23 World Championships with sensational headlock». InsideTheGames.biz. Inside the Games. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  17. «2021 U23 World Wrestling Championships Results Book» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  18. «2022 Dan Kolov & Nikola Petrov Tournament Results Book» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  19. «2022 European U23 Wrestling Championship Results Book» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  20. Lloyd, Owen (2022 թ․ մարտի 31). «Two golds apiece for Moldova and Turkey at European Wrestling Championships». InsideTheGames.biz. Inside the Games. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  21. «2022 European Wrestling Championships Results Book» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  22. 22,0 22,1 «Ana ends Romania's WW title drought at European Championships». UWW.org. United World Wrestling. 2022 թ․ մարտի 31. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին."Ana ends Romania's WW title drought at European Championships". UWW.org. United World Wrestling. 31 March 2022. Retrieved 1 April 2022.
  23. «Matteo Pellicone Ranking Series 2022 Results Book» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  24. «2022 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  25. «2022 U23 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  26. «2023 Ibrahim Moustafa Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.
  27. «2023 European U23 Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. 2023 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
  28. Lloyd, Owen (2023 թ․ ապրիլի 20). «Ukraine subjected to defeat in three finals at European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  29. «2023 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.
  30. 30,0 30,1 «2024 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  31. «2024 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andreea Beatrice Ana at the International Wrestling Database (alternate link)
  • Andreea Beatrice Ana at United World Wrestling
  • Andreea Beatrice Ana at Olympics.com
  • Andreea Ana at Olympedia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Անա» հոդվածին։