Անդրեաս Առաքյալի հուշարձան (Բատայսկ)
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2003 |
Բարձրություն | 6 մետր |
Երկիր | ![]() |
Քաղաք | Բատայսկ |
Բնակավայր | Բատայսկ |
Նյութ | բրոնզ և Լաբրադորիտ |
Ներկա վիճակ | կանգուն |
Սուրբ Անդրեաս Առաքյալի հուշարձան (ռուս.՝ Памятник Андрею Первозванному), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Բատայսկ քաղաքի պատմական կենտրոնում, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որը կանգնեցված է տասներկու առաքյալներից մեկի` Անդրեասի պատվին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2003 թվականի սեպտեմբերի 27-ին` Խաչվերացի տոնակատարության օրը։ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ և քանդակագործ Սերգեյ Իսակովի հեղինակած վեցմետրանոց քանդակի պատրաստման և տեղադրման աշխատանքները ֆինանսավորել է Նիկողայոս Հրաշագործի բարեգործական հիմնադրամը, որը և հանդես է եկել նախագծի նախաձեռնողի դերում։ Արժեքի մի մասը հատուցվել է մասնավոր նվիրատվությունների և Դոնի կազակական զորքի միջոցներով։ Հուշարձանն օրհնել և օծել է Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Պանտելեյմոնը։ Բացման արարողությանը ներկա են եղել ատաման Նիկոլայ Կոզիցինը, Բատայսկի բնակիչներ, Դոնի և Զապորոժիեի կազակներ, Ռոստովի ծովագնացության քոլեջի ուսանողներ։ Հուշակոթողը սուրբ Անդրեաս Առաքյալի միակ հուշարձանն է Ռուսաստանի հարավում[1]։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոն գետից 10 կիլոմետր հեռու կանգնած է եկեղեցական պարեգոտով վեցմետրանոց բրոնզե առաքյալը, որը դեպի վեր է պարզել քառաթև մեծ խաչը։ Անդրեասը միակն է Հիսուսի տասներկու առաքյալներից, որին վերագրվում է իրական այցելությունը Հին Ռուսիա։ Եվ այդ ճանապարհորդությունը սկսվել է հենց հարավային սահմաններից, որտեղ բոլոր ժամանակներում եղել է և լեզուների, և կրոնների բազմազանություն։
Քանդակի պատվանդանը պատրաստած է սև լաբրադորիտից։ Նրա չորս կողմերում փորագրված են բառեր վարք սրբոցից։ Պատվանդանն իր հերթին կանգնած է յոթանկյուն փոքր բարձրության վրա, որի պարագծով կա հինգ աստիճանով սանդուղք։ Հուշարձանի շուրջ տարածքը սալարկված է մայթի սալիկներով, կահավորված է նստարաններով։ Հոկտեմբերի 50-ամյակի և Կույբիշևի փողոցների հատման այս վայրը անվանվել է Անդրեաս Առաքյալի հրապարակ։ Բատայսկի բնակիչները հատուկ այս հուշարձանի համար բարեկարգել են քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկը` այն ժամանակ կառուցվող Սուրբ Երրորդության տաճարի հարևանությամբ, որի շինարարությունն ավարտվել է 2004 թվականին[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «В Батайске (Ростовская область) открыт памятник Андрею Первозванному» (ռուսերեն)։ Regnum։ Վերցված է 2017-02-02
- ↑ «В Батайске появится памятник Андрею Первозванному»։ Дон-ТР։ Վերցված է 2017-02-02
- ↑ «Первый памятник Андрею Первозванному открыт на юге России»։ Православие.RU։ Վերցված է 2017-02-02
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятник Святому Андрею Первозванному Archived 2016-03-04 at the Wayback Machine.