Անդրանիկ Կարապետյան (բանաստեղծ)
Արտաքին տեսք
- Այս հոդվածը բանաստեղծի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Անդրանիկ Կարապետյան (այլ կիրառումներ)։
Անդրանիկ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1963 մայիսի 11 |
Ծննդավայր | Հացիկ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ |
Անդրանիկ Գառնիկի Կարապետյան (մայիսի 11, 1963, Հացիկ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (1996 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1996 թվականից ՀԳՄ Շիրակի մարզային մասնաճյուղի քարտուղարն է։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում։ Թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։ Հեղինակ է 7 գրքի[2][3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եվ տիրաբար և հանցավոր», Երևան, 2008 թ.
- «Ջրերից հեռու», Երևան, 2004 թ.
- «Երրորդ նժար», Երևան, 2001 թ.
- «Անհետացող ճամփաբաժան», Երևան, 1996 թ.
- «Անհնազանդ իքսեր», Երևան, 1993 թ.
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009 թ.
- «Անհետացող ճամփաբաժան» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Դանիել Վարուժանի անվան մրցանակի, 1998 թ.