Անդրադարձիչ վառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրադարձիչ վառարան, բոցավառարանի տեսակ։

Անդրադարձիչ վառարանում ջերմությունը հալվող նյութին է փոխանցվում անմիջականորեն վառելիքի այրման շիկացած արգասիքներից, ինչպես նաև վառարանի շիկացած շարվածքի ճառագայթման միջոցով։

Կիրառվում է գունավոր մետալուրգիայում՝ մետաղներ և կիսաարտադրանքներ ստանալու, ձուլման արտադրությունում՝ սև և գունավոր մետաղներ ու համաձուլվածքներ հալելու համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրադարձիչ վառարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 391