Անգին Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգին Ավետիսյան
Ծնվել է1923
ԾննդավայրՆոր կյանք, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Անգին Ղազարի Ավետիսյան (1923, Նոր կյանք, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1944): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգին Ավետիսյանը ծնվել է 1923 թվականին Արթիկի շրջանի Նոր Կյանք գյուղում։ 1937 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը և աշխատանքի անցել Աղինի շրջանի Վարդաքար գյուղի դպրոցում[1]։

Հայրենական մեծ պատերազմի օրերին համալրել է ժողովրդական աշխարհազորի շարքերը։ 1942 թվականի նոյեմբերին Անգին Ավետիսյանը եղել է հակաօդային պաշտպանության 352-րդ զենիթային հրետանային գնդի 3-րդ դիվիզիոնի 8-րդ մարտկոցի անձնակազմի շարքում։ 1943 թվականի ապրիլին զորամասը փոխադրվել է Տուապսեի շրջան և մասնակցել Մալայա զեմլյայի հարձակման նախապատրաստվող 18-րդ բանակի մարտական գործողություններին։ 1944 թվականին Ավետիսյանն ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակից հետո Ավետիսյանն իրենց զորամասի կազմում փոխադրվել է Հեռավոր Արևելք և մասնակցել իմպերիալիստական Ճապոնիայի դեմ մղված կռիվներին։ 1945 թվականի վերջերին՝ բանակից զորացրվելուց հետո, Անգին Ավետիսյանը կրկին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, աշխատել Արթիկի շրջանի Նոր Կյանք, ապա՝ Փանիկ գյուղերում, պատմություն է դասավանդել Կիրովականի միջնակարգ դպրոցում։ Պարգևատրնել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Գերմանիայի և Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի մեդալներով, Աշխատանքային արիության, Կովկասի պաշտպանության մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով, գովասանագրերով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Գերմանիայի և Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի մեդալներ
  • Աշխատանքային արիության մեդալ
  • Կովկասի պաշտպանության համար մեդալ
  • Լենինի ծննդյան 100-ամյակի մեդալ
  • Զինված ուժերի 60-ամյակի մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]