Անարզաբա (լճակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անարզաբա (այլ կիրառումներ)
Անարզաբա

Անարզաբա, լճակ Կիլիկիայում, Անարզաբա քաղաքի մոտ։ Հիշատակված է XIV դարի Ներսես Պալիանենցու կողմից, ըստ որի, իբր, երբ անասունները մտնում էին լճակը, կճղակները դուրս էին գալիս ոտքերից։ Մոտակայքի Ճուռակ (Ճուրակ) գետի անունով կոչվում է նաև Ճուրակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 250 — 992 էջ։