Անատոլի Տիշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Տիշչենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 7, 1935(1935-04-07) (89 տարեկան)
Ծննդավայր Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Պատվո շքանշան

Անատոլի Տիշչենկո (ռուս.՝ Анато́лий Федосе́евич Ти́щенко, ապրիլի 7, 1935(1935-04-07), Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1961 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1961-1965 թվականներ՝ ավագ ռեֆերենտ, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բաժանմունքի կցորդ։
  • 1965-1971 թվականներին Դանիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության կցորդ, երրորդ և երկրորդ քարտուղար։
  • 1971-1974 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բաժանմունքի երկրորդ և առաջին քարտուղարի պաշտոնները։
  • 1974 թվականից մինչև 1977 թվականը Նորվեգիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար։
  • 1977-ից մինչև 1980 թվականը Դանիայում զբաղեցրել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդականի պաշտոնը։
  • 1980 թվականից մինչև 1983 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բաժանմունքի վարիչի տեղակալ։
  • 1983-1988 թվականներին Ֆինլանդիայում զբաղեցրել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդի պաշտոնը։
  • 1988-ից մինչև 1990 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կրթական հաստատությունների և գլխավոր կադրերի բաժնի պետի տեղակալ, տեղակալի օգնական։
  • 1990 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 1995 թվականի հունվարի 4-ը եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ հետո Նորվեգիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան[1][2]։
  • 1995 թվականից մինչև 2000 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2000 թվականից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության իրավաբանական ակադեմիայի պրոռեկտոր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]