Անատոլի Սոլովյանենկոյի հուշարձան
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան |
| Ստեղծում | 2002 |
| Երկիր | |
| Քաղաք | Theatre Square? և Q131909507? |
| Բնակավայր | Դոնեցկ |
| Փողոց | Artema Street, Donetsk? |
| Հասցե | г. Донецк, ул. Артёма, 82 |
| https://ia600308.us.archive.org/10/items/pamyatniki-donetska/Pamyatniki_Donetska.pdf կայք | |
| 48°0′24.210″N 37°48′13.392″E / 48.00672500°N 37.80372000°E | |
Անատոլի Սոլովյանենկոյի հուշարձան (ուկրաիներեն՝ Пам'ятник Анатолію Солов'яненку), խորհրդային և ուկրաինացի օպերային երգիչ Անատոլի Սոլովյանենկոյին նվիրված հուշարձան Դոնեցկի Վորոշիլովսկի շրջանում, Դոնեցկի Ա. Սոլովյանենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնի մոտ՝ Անատոլի Սոլովյանենկոյի անունը կրող թատերական հրապարակում։ Հուշարձանը բացվել է 2002 թվականի մայիսի 31-ին։
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Սկորիխը և ճարտարապետ Վիտալի Վյազովսկին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերային երգիչ Անատոլի Սոլովյանենկոն ծնվել է Դոնեցկում, որտեղից էլ սկսվել է նրա ստեղծագործական ուղին։
Անատոլի Սոլովյանենկոյի հուշարձանի ստեղծման վայրում «Ոսկե սկիֆ» (ռուս.՝ Золотой Скиф) II միջազգային փառատոն շրջանակներում տեղադրվել է արձանի հիմնաքարը։ Հուշարձանի լավագույն նախագծի համար անցկացվել է մրցույթ, որին մասնակցոել են տաս քանդակագործներ, այդ թվում՝ Ալեքսանդր Սկորիխը, Ալեքսանդր Պորոժնյուկը և այլ քանդակագործներ։ Մրցույթում հաղթել է Ալեքսանդր Սկորիխի նախագիծը։
Հուշարձանը տեղադրվել է 2002 թվականի մայիսի 31-ին՝ «Ոսկե սկիֆ» (Золотой Скиф) IV միջազգային փառատոն շրջանակներում։ Հուշարձանն իրենից ներկայացնում է Անատոլի Սոլովյանենկոյի ամբողջ հասակով կանգնած քանդակը՝ հագին Ջուզեպպե Վերդիի Ռիգոլետտո օպերայի դքսի կոստյումը։ Քանդակը տեղադրված է կլոր պատվանդանի վրա, որը հենված է գլանների վրա՝ խորհրդանշելով թատերական սյուները։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից և ծածկված է թերթոսկով։ Հուշարձանի բարձրությունը 3,5 մետր է։
Ռիգոլետտո օպերայից դքսի կերպարը պատահական չի ընտրվել։ Սոլովյանենկոն Դոնեցկի օպերայի և բալետի թատրոնի բեմում առաջին անգամ հանդես է եկել դքսի դերերգով։ Ռիգոլետտո օպերան Իսպանիայում հյուրախաղերի ժամանակ ներկայացնելուց հետո թերթերից մեկը «Շախտյորսկի դուքս» խորագրով հոդված գրեց, որից հետո Սոլովյանենկոյի այդ մականունով էին դիմում։ Հուշարձանի պատվանդանին ուկրաիներենով գրված է.
| Гордість України - Анатолій Солов’яненко - |
2009 թվականին Դոնեցկում գտնվող Անատոլի Սոլովյանենկոյի հուշարձանն ընդգրկվեց անկախ Ուկրաինայի անճաշակ հուշարձանների տասնյակում, որը կազմվել էր շաբաթաթերթի «մեկնաբանությունների» արդյունքում։ Ըստ դրանց՝ քանդակը հավակնոտ է, գրոտեսկային և կլոր պատվանդանը նմանվում է «կոճղիկի»[2]։
Մրցույթի այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարջանի համար հայտարարված մրցույթին մասնակցած Ալեքսանդր Պորոժնյուկի նախագծով[3] նախատեսվում էր հուշարձանը տեղադրել ոչ մեծ բեմի վրա՝ շրջապատված սպիտակ կամարաշարքով, իսկ քանդակաը պետք է ստեղծվեր սովորական տեսքով։
- Քանդակագործ Ալեքսանդր Սկորիխը հուշարձանի վրա աշխատելիս
- Քանդակագործ Ալեքսանդր Սկորիխը հուշարձանի վրա աշխատելիս
- Քանդակագործ Ալեքսանդր Սկորիխը հուշարձանի վրա աշխատելիս
- Քանդակագործ Ալեքսանդր Սկորիխը հուշարձանի վրա աշխատելիս
- Քանդակագործ Ալեքսանդր Սկորիխը հուշարձանի վրա աշխատելիս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Перевод: «Гордость Украины - Анатолий Сольвьяненко - „Шахтёрский герцог“»
- ↑ «Топ-10 самых аляповатых монументов независимой Украины». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Ему запретили сделать кентавра». Говорит Донецк. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Памятники и памятные знаки // Всё о Донецке.: Справочное пособие. — Донецк: Донбасс, 2003. — С. 156-162. — ISBN 5-7740-0782-0
- Памятник А. Б. Соловьяненко // Телегид. Специальный выпуск. Донецк туристический. 150 лучших мест для семейного отдыха. —Донецк, август 2010. — № 2. — С. 11.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник Соловьяненко Анатолию Борисовичу». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 8-ին.
- ««Золотой Скиф» открывает Соловьяненко». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 8-ին.
- «Памятник народному артисту Украины Анатолию Соловьяненко». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- «Памятник А. Б. Соловьяненко». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 8-ին.
- «Памятник Соловьяненко установят в мае». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 8-ին.
- «Памятник А. Б. Соловьяненко». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 11-ին.
- «Памятник А. Б. Соловьяненко». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 3-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անատոլի Սոլովյանենկոյի հուշարձան կատեգորիայում։ |


