Ռոմանովիչը ծնունդով Բելառուսական ԽՍՀ-ի Մինսկի մարզի Սոլիգորսկ քաղաքից է, սակայն ծնողների խորհրդով 15 տարեկանում տեղափոխվել է Նովգորոդ՝ տատիկի մոտ։ Ընդունվել է էլեկտրո-մեխանիկական քոլեջ, միաժամանակ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Նրա առաջին մարզիչը եղել է Վալերի Չուգունովը։ Մեծ ֆուտբոլում դեբյուտը կայացել է 1997 թվականին Սիրողական թիմերի հյուսիսարևմտյան լիգայում ՍԴՅՈՒՍՇՈՐ-2 (Նովգորոդ) թիմի կազմում, որից հետո տեղափոխվել է «Օազիս»։ 2000 թվականի աշնանը ակումբը հաջողությամբ հանդես է եկել Ռուսաստանի Գավաթի խաղարկությանը, հասել է մինչև 1/16 եզրափակիչ, ուր, միայն լրացուցիչ տրված ժամանակում, 1:2 հաշվով զիջել է «Անժի»-ին, որից հետո Ռոմանովիչը տեղափոխվել է մեկ այլ մախաչկալյան ակումբ՝ «Դինամո»։ 2005 թվականին խաղացել է Նալչիկի «Սպարտակ»-ում։ 2006 թվականին տեղափոխվել է «Շինիկ»։ 2007 թվականի կեսերին համալրել է «Թերեք»-ի կազմը[3]։ 2009 թվականին վարձակալական իրավունքով խաղացել է «Ռուսաստանի ՆԳՆ» ակումբում։ Այն բանից հետո, երբ մայրաքաղաքային ակումբը դուրս է եկել մրցությունից, տեղափոխվել է «Կրասնոդար»[4]։ 2010 թվականից հանդես է եկել «Բալթիկա»-ի կազմում։ 2012 թվականից Հեռավոր Արևելքում խաղացել է «ՍԿԱ-Էներգիա» և «Լուչ-Էներգիա» ակումբների կազմում, վերջինում եղել է թիմի կապիտանը։ 2014 թվականի օգոստոսի 12-ին դարձել է ՏՍԿ-ի մարզիկ։ 2015 թվականին հանդես է եկել «Դոմոդեդովո»-ի կազմում, ձմռանն ավարտել է իր կարիերան[5]։
↑По признанию Романовича, сам он появился на свет 7 сентября 1979 года, но в свидетельстве о рождении, выданном его родителям в белорусском Солигорске, поставили дату рождения двумя днями позже.