Անատոլի Շալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Շալին
Ծնվել էդեկտեմբերի 28, 1952(1952-12-28) (71 տարեկան)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, արձակագիր, ակնարկագիր, լրագրող և խմբագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՆովոսիբիրսկի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Անատոլի Բորիսովիչ Շալին (ռուս.՝ Анатолий Борисович Шалин, դեկտեմբերի 28, 1952(1952-12-28), Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր, էսսեիստ, լրագրող, խմբագիր։ Դմիտրի Մամին-Սիբիրյակի մրցանակի դափնեկիր (2018), նահանգապետի մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Նովոսիբիրսկի մշակութային հիմնադրամի և Ռուսաստանի մշակութային հիմնադրամի Նովոսիբիրսկի մասնաճյուղի դիտորդական խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Շալինը ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 28-ին, Նովոսիբիրսկ քաղաքում։ Հայրն աշխատել է նավթի որոնման համակարգում որպես տարբեր հորատման սարքավորումների մասնագետ, մայրը եղել է «Наука» հրատարակչության ավագ խմբագիրը։ Դպրոցում հիմնականում հրապուրվել է շախմատով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետ, սովորել «Անօրգանական քիմիայի» մասնագիտությամբ[1]։ 1975-1982 թվականներին աշխատել է Ավիացիոն տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում և Գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի անօրգանական քիմիայի ինստիտուտում։ Հիմնական աշխատանքը համատեղել է գրական ստեղծագործության հետ։ 1982-1998 թվականներին աշխատել է «Արևմտա-Սիբիրական գրահրատարակչությունում», 1999-2000 թվականներին եղել է «Сибирская горница» ամսագրի պատասխանատու քարտուղարը[2]։

2000 թվականի ապրիլին ընտրվել է Ռուսաստանի գրողների միության Նովոսիբիրսկի մասնաճյուղի խորհրդի նախագահի պաշտոնում և կազմակերպությունը ղեկավարում է մինչ օրս (2021 թվական)։ 2000 թվականի դեկտեմբերին ընտրվել է Ռուսաստանի գրողների միության խորհրդի քարտուղար[3]։ 2001 թվականին հիմնադրել է «Новосибирск» ամսագիրը և զբաղեցրել գլխավոր խմբագրի պաշտոնը։ 2014 թվականի փետրվարին դարձել է «Сибирские огни» ամսագրի խմբագրական խորհրդի ղեկավար[4]։

Շալինի գրական ստեղծագործությունները հիմնականում կապվում են ֆանտազիայի ժանրի հետ[5]։ 1984 թվականին լույս է տեսել նրա գիտաֆանտաստիկ պատմվածքների առաջին գիրքը՝ «Հազվագյուտ մասնագիտություն»[6]։ Հետագայում հրապարակվեցին նրա մեկ տասնյակից ավելի հեղինակային ժողովածուներ։ Նրա ստեղծագործությունների թարգմանությունները հրապարակվել են Մոլդովայում և Գերմանիայում։ 1989 թվականից ԽՍՀՄ (Ռուսաստանի) գրողների միության անդամ է[7]։

Բնակվում է Նովոսիբիրսկ քաղաքում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր

  • Анатолий Шалин Редкая профессия: Фантастические повести и рассказы. - Новосибирск, 1984;
  • Анатолий Шалин Вакансия: Фантастические повести и рассказы. - Новосибирск., 1988;
  • Анатолий Шалин На готовенькое, или Бунт марионеток: Фантастические повести и рассказы. - Москва, 1989;
  • Анатолий Шалин Путешествие во времени: Фантастические рассказы. - Москва, 1989;
  • Анатолий Шалин День свершений: Приключения и фантастика. - Москва, 1989;
  • Анатолий Шалин Запас прочности: Сборник фантастических рассказов, - Москва, 1990;
  • Анатолий Шалин Бунт марионеток: Фантастические роман, повесть и рассказы. - Новосибирск, 1991,
  • Анатолий Шалин «Гильотина эпохи», 2002;
  • Анатолий Шалин «Определённо, господа, тонем!», 2005;
  • Анатолий Шалин «Пустяковинки», 2007;
  • Анатолий Шалин Детские вопросы, или Заметки по теории искусства, Новосибирск, 2010.
  • Анатолий Шалин «Сказочки и весьма реалистические истории», 2017.

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - նահանգապետի մրցանակի դափնեկիր,
  • 2015 - Դմիտրի Մամին-Սիբիրյակի անվան Համառուսական գրական մրցանակի դափնեկիր,
  • 2018 - Դմիտրի Մամին-Սիբիրյակի անվան գրական մրցանակի դափնեկիր «Գրական-գեղարվեստական քննադատություն» անվանակարգում «Մանկական հարցեր, կամ նշումներ արվեստի տեսության մասին» ստեղծագործության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Шалин Анатолий Борисович». kraeved.ngonb.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  2. «Архив фантастики». archivsf.narod.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  3. «Автор: Шалин Анатолий Борисович». www.ognikuzbassa.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  4. «Писатель Анатолий Шалин стал главным редактором журнала «Сибирские огни»». Tayga.info (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  5. «Шалин Анатолий Борисович». www.maxlib.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  6. «Биография и книги автора Шалин Анатолий». www.rulit.me. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  7. «Шалин Анатолий». litnsk.narod.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коньякова Т. У писателей – новый предводитель // Вечерний Новосибирск. – 2000. – 10 мая. – С. 3.
  • Нотман Р. Тихие сказки и рассказы Анатолия Шалина // Советская Сибирь. – 2005. – 28 окт. – С. 4.
  • Шалин Анатолий Борисович // Новосибирск : энциклопедия. – Новосибирск : Кн. изд-во, 2003. – С. 963.
  • Шалин А. Б. От автора // Шалин, А. Б. Вакансия : фантастические повести и рассказы / А. Б. Шалин. – Новосибирск : Кн. изд-во, 1988. – С. 3-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]