Անատոլի Կամենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Կամենսկի
Ծնվել էնոյեմբերի 29, 1876(1876-11-29)
ԾննդավայրՆովոչերկասկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1941(1941-12-23) (65 տարեկանում)
Վախճանի վայրKomi Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան

Անատոլի Պավլովիչ Կամենսկի (նոյեմբերի 29, 1876(1876-11-29), Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1941(1941-12-23), Komi Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, 20-րդ դարասկզբի հայտնի արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին Կամենսկին, որը ցածր կոչում ունեցող պաշտոնյանի որդի էր, ավարտել է Աստրախանի գիմնազիան և ընդունվել Պետերբուրգի պետական համալսարանը։ Երկու տարի անց թողել է ուսումը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Կամենսկին ավարտել է այն 1902 թվականին և կարճ ժամանակ անց ծառայության է անցել Ֆինանսների նախարարությունում[1]։ Այդ ժամանակ է հրատարակել գեղարվեստական ստեղծագործությունների շարք, որը նվիրված էր ժամանակակից քաղքենիության բարոյական անկմանը՝ իդեալականցնելով դրա հակակշիռ գավառական բարոյականությունը։ Հետագայում Կամենսկին գնացել է դեպի ֆրեյդիզմ, նրա ստեղծագործությունները լուսաբանում էին սեքսուալության բացահայտումը, ինչի համար էլ նա քննադատվել է պոռնոգրաֆիայի հասնող էրոտիզմի համար։

1913 թվականին նա սկսել է կինոսցենարիստի գործունեություն ծավալել։ Նրա սցենարներով նկարահանվել են ավելի քան 30 ֆիլմ[2]։

Հեղափոխությունից հետո Կամենսկին արտագաղթել է Բեռլին, որտեղ հանդես է եկել սիրո մասին պատմվածքների ժողովածուով։ 1924 թվականին նա վերադարձել է հայրենիք, որտեղ զբաղվել է խորհրդային գրողների տեքստերի խմբագրմամբ։ 1930 թվականին Կամենսկին գործուղման է մեկնել նախ Գերմանիա, ապա՝ Ֆրանսիա, 1934 թվականին վերադարձել է։

Խորհրդային գրողների միությանը կից Լիտֆոնդ գրախանութներում աշխատել է որպես խորհրդատու։ 1938 թվականին սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, 1939 թվականի ապրիլին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին առընթեր հատուկ խորհրդակցության որոշմամբ 8 տարով բանտարկվել է ուղղիչ-աշխատանքային գաղութում, իսկ 1941 թվականին մարտին դատապարտվել է ևս 10 ազատազրկման «զրպարտության» մեղադրանքով։ Մահացել է 1941 թվականի դեկտեմբերին Վետլոսյան գյուղում։ Հեղինակությունը վերականգնվել է 1957 թվականին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր և վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու սեր (1899)
  • Մարդիկ (1908)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծուղակ (1901)
  • Հիմար (1910)
  • Իդեալական կին (1910)
  • Պորուչիկ Ամուրչիկ (1910)
  • Հարսնախոսություն (1910)
  • Լեդա (1906)
  • Արև (1906)
  • Չորս (1907)
  • Օրինական ամուսնություն
  • Առավոտ (1909)
  • Լավ ծանոթ (1910)
  • Պատկառուկ (1910)
  • Պատվարժան տուն (1910)
  • Խելացի գիրք (1910)
  • Գազանանոց (1911)
  • Թեթևամտության բացիլ (1912)
  • Պոզիա և արձակ (1912)
  • Ջրկոտեմներ (1913)
  • Իմ հարեմը (1923)
  • Կին (1923)
  • Ոչինչ չի եղել (1908)
  • Նյարդեր (1897)
  • Թագուհի (1901)
  • Ամառանոցում (1901)
  • Տափաստանային ձայներ (1901)
  • Առանց կրակի (1903)
  • Հրեշ (1903)
  • Օլգա Իվանովնա (1903)
  • Հասմիկներ (1903)
  • Սպիտակ գիշեր (1906)
  • Ոճիր (1908)
  • Պատմական հեղաշրջում (1909)
  • Բարի արքայազն (1912)
  • Հոգեհանգիստ (1912)
  • Կյանքը երազում (1912)
  • Իշխանադուստր Դուդու (1913)
  • Պետերբուրգյան մարդ (1913)
  • Պատահականություն (1913)
  • Միստեր Ուիլյամ, ժամանա՛կն է (1914)
  • Երազներ (1914)

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1914՝ Լեդայի ողբերգությունը
  • 1914՝ Սիրային դիմակահանդես
  • 1915՝ Մեծ Մագարազ
  • 1915՝ Կին վամպիրը
  • 1916՝ Մագնոլիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Короткий В.М. Операторы и режиссёры русского игрового кино. 1897—1921. — М.: НИИ киноискусства, 2009. — С. 174—176. — 430 с.
  • Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги: био-библ. словарь: в 3 т. / под ред. Н. Н. Скатова. — М.: ОЛМА-ПРЕСС Инвест, 2005. Том 2. З — О. с. 146—148.
  • Статья «Каменский, Анатолий Павлович» Венгерова С. А. в Новом энциклопедическом словаре Брокгауза и Ефрона
  • Статья «Каменский Анатолий Павлович» в Литературной энциклопедии: В 11 т. — [М.], 1929—1939. (Исключительно негативный стиль статьи объясняется тем, что в предшествующем выходу тома году Каменский эмигрировал из СССР)