Անատոլի Բոգդանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Բոգդանովիչ
Անատոլի Բոգդանովիչ.jpg
Ծնվել էհունիսի 27, 1941(1941-06-27)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 21, 2018(2018-10-21) (77 տարեկանում)
Մահվան վայրԽիմկի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ

Անատոլի Ալեքսանդրովիչ Բոգդանովիչ (ռուս.՝ Анато́лий Александро́вич Богдано́вич, հունիսի 27, 1941(1941-06-27), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 21, 2018(2018-10-21), Խիմկի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային [1] և ռուս բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում 1941 թվականի հունիսի 27-ին։ Նրա հայրը զոհվել է ռազմաճակատում[2]։ Նա սկսել է գրել 7-րդ դասարանում։

Անատոլի Բոգդանովիչը աշխատել է շրջանային թերթում, «Զնամենոսեց» ամսագրում, եղել է «Սովետսկայա Ռոսիա» հրատարակչության պոեզիայի բաժնի խմբագիր։ Հրապարակվել է «Օկտյաբր», «Զնամյա», «Օգոնյոկ», «Նաշ սովրեմեննիկ», «Մոսկվա» ամսագրերում։

Նրա առաջին գիրքը լույս է տեսել 1972 թվականին։ Շուտով նա ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն[3], նա հաճախ է մասնակցել ռադիոյի և հեռուստատեսության բանաստեղծական հանդիպումներին, նրա բանաստեղծություններով կոմպոզիտորները գրել են երգեր։

Ստեղծագործական կյանքի վերելքին Անատոլի Ալեքսանդրովիչը ծանր հիվանդացել է և անշարժացել, բայց շարունակել է իր գործը. մինչև հիվանդությունը նա հրատարակել էր 7 գիրք, հիվանդությունից հետո` 12։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Բոգդանովիչը բազմաթիվ մրցանակների և մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝

  • «Արիության և ստեղծագործական հաջողությունների համար» Նիկոլայ Օստրովսկու միջազգային մրցանակ[4]
  • մարմնամարզուհի Ելենա Մուխինայի անվան «Եվ խոսքը կարձագանքի» ազգային մրցանակի «Տարվա գրող» անվանակարգի հաղթող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Е. П. Ионов Писатели Москвы: биобиблиографический справочник. — Московский рабочий, 1987-01-01. — 552 с.
  2. «Potashov23-11»։ www.eifgaz.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին։ Վերցված է 2016-09-05 
  3. Союз писателей СССР Справочник на ... год. — Сов. писатель, 1986-01-01. — 790 с.
  4. «Я держу Вселенную в себе | Люди дела | Издание | Газета «24 Часа», Гулькевичского района Краснодарского края»։ www.hour24.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին։ Վերցված է 2016-09-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]