Անատոլական հովվաշուն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անատոլական հովվաշուն | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | Թուրքիա |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Անատոլիական հովվաշուն, հինավուրց շների ցեղատեսակ, բնօրրանը՝ Անատոլիական սարահարթ։ Թուրքիայում Անատոլիական հովվաշուն անվանումը ընդունված չէ, քանի որ այնտեղ կան մի քանի ենթատեսակներ։ Համընդհանուր թուրքական ցեղատեսակի անվանումն Կանգալ է։
Ցեղատեսակի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլիական հովվաշունը բուծվել է Եվրոպայում՝ օգտագործելով Կանգալ ցեղատեսակի շներին։ Ցեղատեսակի ստանդարտը մշակվել է Բելգիայում։ Անատոլիական հովվաշունը ընդունված չէ Թուրքիայում և ընդգրկված չէ թուրքական ցեղատեսակների մեջ՝ կանգալ, մալակլ (թուրքական մաստիֆ), ակբաշ։
Ցեղատեսակի բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե համեմատենք անատոլիական հովվաշանը, ապա կարելի է տեսնել նմանություններ մեծ պիրենեի և կուվաս ցեղատեսակների հետ, սակայն նա ունի ավելի բարեկազմ մարմնային չափեր, ավելի արագաշարժ է ու ճկուն։ Այս ցեղատեսակի շան կազմվածքը շատ համամասնական է, իսկ մկանները ռելիեֆային են և լավ զարգացած։ Պահանջվող տարբերություններ. անատոլիական հովվաշան (Կանգալ)-ի մոտ պետք է լինի սև դիմակ դեմքի վրա և շատ ուժեղ ծնոտային համակարգ։ Շան գլուխը մեծ է, լայն գանգով, անցումը ճակատից դունչ գրեթե աննկատ է, հղկված է, շուրթերը պետք է լինեն փոքր-ինչ կախված սև գույնի, քիթը՝ պարտադիր սև է և խոնավ։ Անատոլիական հովվաշան պոչը հասնում է հոդերին, ուղիղ է, հանգիստ վիճակում թեթևակի թեքված։ Բուրդը շատ պինդ է, ուղիղ է և լավ փակում է ամբողջ շան մարմինը։ Գույնը կարող է լինել սև, բծավոր և միավորել իր մեջ մինչև երեք գույներ՝ միաժամանակ։
Հատկանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլիական հովվաշունը հավատարիմ է, հանգիստ մարդկանց հետ է շփվում։ Նա ոչ ոքի թույլ չի տա մոտենալ և, առավել ևս դիպչել իր տիրոջ ունեցվածքին։
Տանը երեխաների հետ այս տեսակի շունը իրեն դրսևորում է հանգիստ և մտերիմ։ Անատոլիական հովվաշունը կարող է ամբողջ տարի ապրել փողոցում՝ դիմակայելով ցրտին ու վարակներին։