Անաստասիա Չեռնոբրովինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Չեռնոբրովինա
Anastasia chernobrovina.jpg
Ծննդյան թիվ՝ապրիլի 10, 1977(1977-04-10) (46 տարեկան) կամ 1977
Ծննդավայր՝Իժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝լրագրող և հաղորդավար
Պարգևներ՝
a-chb.ru

Անաստասիա Չեռնոբրովինա (ռուս.՝ Анастасия Андреевна Чернобровина, ապրիլի 10, 1977(1977-04-10) կամ 1977, Իժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավար, լրագրող։ ՏԷՖԻ մրցանակի դափնեկիր (2015)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի ապրիլի 10-ին, Իժևսկում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Իժևսկի քոլեջի հոգեբանական ֆակուլտետ։ Կես տարի անց եկել է հեռուստաընկերություն, որտեղ երեք տարի որպես լրագրող աշխատել է նորությունների բաժնում։ Միաժամանակ ռուսական կինոյի և շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ, ովքեր գալիս էին Իժևսկ համերգների, վարել է  հեղինակային ծրագիրը։

1996 թվականին ընդունվել է Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական ինստիտուտ, (մասնագիտությունը՝ կինոյի և հեռուստատեսության կառավարում)։ Այնուհետև աշխատել է «Վեստի 11»-ին տեղեկատվական-ժամանցային ծրագրում, որը հեռարձակվում է «Ռոսիա 1» հեռուստալիքով, «Վեստի ՊՐՈ»-ի համար պատրաստել է ռեպորտաժներ ռուսական քաղաքների մասին։

1998-ից 2001 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատել է Օրը օրվա հետևից տեղեկատվական-ժամանցային ծրագրում (ՏՎ-6)։ Մեկ տարի եղել է «Աղջիկ-2000» ազգային ազգային մրցույթի հաղորդավար. երկրի հետ միասին փնտրել է դարի ամենահետաքրքիր, գեղեցիկ, խելացի աղջկա։ Այնուհետև ստեղծել է իր հեղինակային «Աշխատանքային կեսօր» ծրագիրը, որը նվիրված է այն մարդկանց, ովքեր աշխատում էին Մետրոստրոյի կարի և հացի գործարաններում։

2001 թվականից մինչև 2002 թվականը Անատոլի Կուզիչևի հետ Երրորդ ալիքով վարել է «Մեծ լող» տեղեկատվական-զվարճալի ծրագիրը, որը զբաղեցնում էր «ՏՎ Ցենտր» հեռուստալիքի եթերային ժամանակի մի մասը (մի շարք աղբյուրներում սխալմամբ նշված է, որ ծրագիրը ցուցադրվել է «ՏՎ Ցենտր» ալիքով)[1][2]։

2002 թվականից եղել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ռուսաստանի առավոտը» ծրագրի հաղորդավար[3]։

2007 թվականինն նվաճել է մրցանակ «Erasmus euromedia awards» Եվրոպական հեռուստատեսային մրցույթում «Ֆենոմենալ երկվորյակները, կամ թե ինչպես մերոնք նվաճեցին Եվրատեսիլը» ֆիլմի համար՝ «Լավագույն սոցիալական նախագիծ» անվանակարգում[4]:.

2009 թվականին եղել է «Մոյա պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Մեկ մոլորակի վրա» ծրագրի հեղինակ և հաղորդավար[5]։

2010 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսական աշխարհարհագրության XIV համագումարի 165-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Վլադիմիր Պուտինը Անաստասիա Չեռնոբրովինային շնորհեց պատվավոր դիպլոմով «Տիքսի՝ հավերժական սառածության տարածք» վավերագրական ֆիլմի համար։

2011 թվականին հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է 2-րդ աստիճանի պատվո շքանշանով։

2012 թվականի փետրվարից՝ Ռուսական աշխարհագրական ընկերության մեդիանախագծերի նախագահի օգնական։

2015 թվականի հունիսի 25-ին «ՏԷՖԻ-2015»  մրցանակի դափնեկիր (Վլադիսլավ Զավյալովի հետ միասին)  «Ցերեկային եթեր» կատեգորիայի առավոտյան ծրագրի հաղորդավար անվանակարգում[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Максим Галкин со свадьбой торопиться не хочет»։ Комсомольская правда։ 2001-11-02 
  2. «ВЕРТОЛЕТ»։ Завтра։ 2002-03-19 
  3. Персоны на телеканале Россия(չաշխատող հղում)
  4. ««Феноменальные двойняшки» получили международную премию»։ Вести.Ru։ 2007-10-12։ Վերցված է 2015-11-10 
  5. «Лица телеканала Моя Планета»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-08-ին։ Վերցված է 2018-08-23 
  6. «Победители ТЭФИ 2015 !»։ Комитет индустриальных телевизионных премий։ 2015-06-26։ Վերցված է 2015-07-02 
  7. «Жюри ТЭФИ—2015 назвало лучшие программы дневного эфира»։ Интерфакс։ 2015-06-25։ Վերցված է 2015-06-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]