Անանիա Սուլթանշահ
Անանիա Սուլթանշահ | |
---|---|
Ծնվել է | 1832 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1898 |
Մահվան վայր | Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Անանիա Պավելի Սուլթանաշահ (1832, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1898, Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն), հայ հասարակական և մշակութային գործիչ։
Միքայել Նալբանդյանի մտերիմն ու գաղափարակիցը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1861), որպես բժիշկ պաշտոնավարել Ղզլարում։ 1859 թվականին, «Հյուսիսափայլի» N 10 ամսատետրակում (էջ 774-805) տպագրվել է նրա «Հայոց ազգի լուսավորիչքը» պիեսը, որ Ս․ Ֆեոդորովի՝ «Современник»-пиГ լույս ընծայված «Դաստիարակներ» կատակերգության փոխադրությունն է և ունի «Ցուր պատվելի եղբոր Միքայել Ղազարյան Նալբանդյանցին սիրող և մեծարող սրտի անխարդախ նվեր» բնաբանը։ Այս երկում, որի ստեղծմանը, ըստ Ս․ Շահազիզի, մասնակցել է նաև Միքայել Նալբանդյանը, ծաղրի են ենթարկվել վերջինիս գաղափարական հակառակորդներ Հ․ Ւոսլիբյանը և այլք։ Սուլթանաշահի և Նալբանդյանի նամակագրությունը պարունակում է հայ մեծ դեմոկրատի կյանքին, գործունեությանն ու հետաքրքրությունների շրջանակին վերաբերող կարևոր փաստեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 185)։ |