Անահիտ Տոնոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Տոնոյան
Անահիտ Հովհաննեսի Տոնոյան
Ծնվել էհուլիսի 16, 1942(1942-07-16) (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1966) և Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ (1970)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1997)
Մասնագիտությունքիմիկոս
Աշխատանք«Պոլիմերային պրոցեսների մակրոկինետիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար
Պարգևներ և
մրցանակներ

Անահիտ Հովհաննեսի Տոնոյան (հուլիսի 16, 1942(1942-07-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2009)[2], «Պոլիմերային պրոցեսների մակրոկինետիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Տոնոյանը ծնվել է 1942 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ Սովորել է թիվ 72 ռուսական միջնակարգ դպրոցում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, իսկ 1970 թվականին՝ Մոսկվայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1970 թվականին ԽՍՀՄ ԳԱ «Քիմիական ֆիզիկայի» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում որպես կրտսեր գիտաշխատող սկսել է իր աշխատանքային գործունեությունը։ 1982-1990 թվականներին եղել է նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Որպես գլխավոր գիտաշխատող՝ 1990-1996 թվականներին աշխատել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1996-2005 թվականներին եղել է ՀՊՃՀ «Ֆրոնտալ պոլիմերացման գործընթացների ուսումնասիրություն» գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։ 2005 թվականից եղել է «Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։

Անահիտ Տոնոյանը «Պոլիմերացում ադիաբատ և ֆրոնտալ պայմաններում» գիտական նոր ուղղության հեղինակն է։ Նա 1999-2008 թվականներին եղել է ամենամյա «Ենիկոլոպյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի կազմակերպիչը։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՊՀ-ում գործող Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 057 «Քիմիական տեխնոլոգիաներ» մասնագիտական խորհրդի անդամ «Պոլիմերներ» բաժնի պատասխանատու խմբագիր Պոլիմերների համընդհանուր կովկասյան միջազգային գիտաժողովի անդամ «Բանբեր» ամսագրի «Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ» սերիայի խմբագրական խորհրդի անդամ[3]

Գիտական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1997 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան, 2009 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։ Իսկ 2016 թվականին՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից արժանացել է «Արդյունավետ գիտաշխատող» պարգևի։

Աշխատություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ավելի քան 320 գիտական աշխատանքների, որոնց մեծ մասը տպագրված է արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, 13 գլխի միջազգային կորպորատիվ գրքերում, հրատարակված` Springer, Woodhead Publishing, APPLE ACADEMIC PRESS and CRC Press, Taylor & Francis Croup, Nova Science Publishers, 3 մենագրության, և 20-ից ավելի արտոնագրերի։

  • "Theory and practice of adiabatic and frontal polymerization", Monograph, Palmarium Academic Publishing, Germany, 2014, pages - 680 S.P. Davtyan, A.O. Tonoyan
  • Fundamentals of Nanotechnology. Nanoparticles and Polymeric nanocomposites, Yerevan Publishers “Nauka” NAS RA 2011, pages 420, S.P. Davtyan, A.O. Tonoyan
  • Intercalated Nanocomposites Based on High-Temperature Superconducting Ceramics and Their Properties, Ceramic Nanocomposites, Woodhead Publishing Limited, 2013, Chapter. 9., PP. 212–254, S.P. Davtyan, A.O. Tonoyan

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://boghossianprize.am/hy/124
  2. «ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ - Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետիկա». innovative.polytechnic.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  3. ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]