Անահիտ Չիբուխչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անահիտ Չիբուխչյան
Ծնվել է հուլիսի 24, 1955(1955-07-24) (63 տարեկան)
Ծննդավայր Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրող, ազատամարտիկ, բանասեր և հրապարակախոս
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Հայկական պետական մանկավարժական համալսարան
Աշխատավայր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Էրեբունի (օդանավակայան) և ՀՀ պաշտպանության նախարարություն
Անահիտ Չիբուխչյան Վիքիդարանում

Անահիտ Արագսի Չիբուխչյան (հուլիսի 24, 1955(1955-07-24), Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ գրող, բանասեր, հրապարակախոս, ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Չիբուխչյանը ծնվել է 1955 թվականին, Ստեփանավանում: 1978 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1977-1989 թվականներին աշխատել է ՀԽՍՀ առևտրի նախարարության համակարգում, 1990-1992 թվականներին՝ Հատուկ գնդի, ապա բրիգադի նախապատրաստական աշխատանքները համակարգող, 1992-1996 թվականներին՝ «էրեբունի» օդանավակայանի տարհանման բաժնի պետ[1]։ 1997-1999 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական կլինիկական հրապիտալի պետի տեղակալ, 1998-2002 թվականներին եղել է ՊՆ արխիվային բաժնի գիտքարտուղար։ 2002 թվականին զորացրվել է պահեստազոր։

1988-1994 թվականներին կազմակերպել է վիրավոր ազատամարտիկների առաջին բուժօգնությունը, տարհանումը, տեղավորումը հիվանդանոցներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Չիբուխչյանի «Դավթի վերադարձը» (Երևան, 2000), «Արծիվները իջնում են լեռներում» (Երևան, 2003) ստեղծագործությունների հերոսը կամավոր ազատամարտիկն է, խիզախ օդաչուն, նրանց նվիրումը հայրենիքին ու ազատագրական պայքարին[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավթի վերադարձը, Երևան, 2000:
  • Արծիվները իջնում են լեռներում, Երևան, 2003:
  • Հերոսամարտի պողպատե թևերը: Արցախյան հերոսապատում, 2003:
  • Արարման վեցերորդ օրը: 2006:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png