Jump to content

Անահիտ Յուլանդա Վարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Յուլանդա Վարան
Դիմանկար
Ծնվել է1917
Մահացել էօգոստոսի 29, 2003(2003-08-29)
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտություներաժիշտ

Անահիտ Յուլանդա Վարան (առավել հայտնի է եղել Անահիտ քույրիկ անվամբ), (1917 - օգոստոսի 29, 2003(2003-08-29)), ազգությամբ հայ թուրքաբնակ փողոցային երաժիշտ, ակորդեոնահար[1], նվաագել է հին ստամբուլյան տանգոներ, արհեստավորների երգեր, հայկական նվագներ։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Յուլանդա Վարանը ծնվել է 1917 թվականին, հարուստ հայ ընտանիքում՝ Բեյօղլու շրջանի Թարլաբաշը թաղամասում։ Նրա ավագ եղբայրը ճանաչված է եղել ժողովրդային խավերի շրջանում և ստացել է ստացել է «Ոսկե Աբեղա» մականունը[2]։

Անահիտ Յուլանդա Վարանը նախնական կրթությունը ստացել է Թաքսիմի Անարատ Հղիության քույրերի հայ կաթոլիկ դպրոցում, որից հետո՝ Էսայեան հայկական վարժարանը։ Երաժշտության հանդեպ սերը փոխանցվել է մորից, որը նվագել է դաշնամուր։ Անահիտը փոքրուց սիրել է նվագել ակորդեոն։

Անահիտ Քույրիկը նկարահանվել է ֆիլմերում և արևմտյան շատ հեռուստաընկերությունների հաղորդումերում։

Անահիտն ամուսնացել է չորս անգամ։ Առաջին ամուսինը՝ ազգությամբ հայ Նորա Դըրըզյանը, իր ակորդեոնի ուսուցիչներից մեկն է եղել։ ԱՆահիտը նրանից երկու որդի է ունեցել, վերջին անգամ նա կրկին ամուսնացել է իր առաջին ամուսնու հետ[2]։

1980-ական թվականների վերջին Թարլաբաշիում գտնվող նրանց տունը բռնագրավվել է և քանդվել, ինչից հետո Անահիտը մինչև կյանքի վերջ բնակվել է վարձով։

Անահիտ Յուլանդա Վարանը տառապել է ստամոքսի քաղցկեղով, մահացել է 2003 թվականի օգոստոսի 29-ին[3], սրտի սրտի անբավարարությունից։ Երաժշտին հուղարկավորել են Շիշլիի հայկական գերեզմանատանը, Սուրբ Երիտասարդություն Հայ Կաթողիկե եկեղեցում տեղի ունեցած կրոնական հոգեհանգստի արարողությունից հետո[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ir Beyoğlu yurttaşıydı Madam Anahit
  2. 2,0 2,1 Անահիտ Քույրիկ. Պոլսահայ երաժշտի մահվան 19-րդ տարին
  3. «Bloemenpassage eert madam Anahit». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Düşsel Bir Röportaj – Akordeoncu Madam Anahit

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]