Այրված հողի մարտավարություն

Այրված հողի մարտավարություն, պատերազմը վարելու մեթոդ է, որի նպատակն է ոչնչացնել այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել և օգտագործվել թշնամու կողմից՝ կենսական բոլոր պաշարները՝ սնունդ, վառելիք, ջրի աղբյուրներ և ցանկացած արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքացիական օբյեկտներ, ակնհայտ զենքեր, տրանսպորտային և կապի միջոցներ։
Այրված հողի մարտավարությունը զինվորականների կողմից կարող է իրականացվել և՛ թշնամու տարածքում, և՛ իր սեփական տարածքում՝ ներխուժման ընթացքում։ Դա կարող է համընկնել, բայց նույնը չէ, ինչ հակառակորդի ռեսուրսների պատժիչ ոչնչացումը, որը սովորաբար արվում է որպես քաղաքական ռազմավարության, այլ ոչ թե օպերատիվ ռազմավարության մաս։
«Այրված հող» տերմինը վերաբերում է միայն մարտական գործողություններին, երբ նահանջող զորքերը ոչնչացնում են թշնամու համար առաջնահերթ նշանակություն ունեցող միջոցները, բայց երբեմն փոխաբերական իմաստով կիրառվում է բիզնեսի աշխարհում, երբ ձեռնարկությունը, որը հանդիպում է իրեն «կուլ տալու» փորձի, սկսում է իրեն ավելի քիչ արժեքավոր դարձնել՝ վաճառելով իր ակտիվները[1]։
Այրված հողի մարտավարությունն արգելված է 1977 թվականի Ժնևի կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 54-րդ հոդվածով[2]։
![]() |
Քաղաքացիական բնակչությանը կամ հակառակորդ կողմին ապրուստի միջոցներից զրկելու հատուկ նպատակով արգելվում է հարձակվել, ոչնչացնել, տեղափոխել կամ քաղաքացիական բնակչության գոյատևման համար անօգուտ դարձնել սննդամթերքը, սննդամթերքի արտադրության գյուղատնտեսական տարածքները, անասունները, խմելու ջրի կայանքները և պաշարները, ինչպես նաև ոռոգման համակարգերը։ Արգելվում է անկախ դրդապատճառներից, դա կլինի խաղաղ բնակիչներին սովամահ անելը, նրանց ստիպել հեռանալը կամ որևէ այլ պատճառ[2]։ | ![]() |
It is prohibited to attack, destroy, remove, or render useless objects indispensable to the survival of the civilian population, such as foodstuffs, agricultural areas for the production of foodstuffs, crops, livestock, drinking water installations and supplies, and irrigation works, for the specific purpose of denying them for their sustenance value to the civilian population or to the adverse Party, whatever the motive, whether in order to starve out civilians, to cause them to move away, or for any other motive.
Այրված հողի մարտավարությունը կիրառվել և կիրառվում է է սկսած մ.թ.ա. 6-րդ դարից սկսած մինչև մեր օրեր։ Այն կիրառվել է և՛ պաշտպանվող կողմը, օրինակ՝ Խորհրդային զորքերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նահանջելուց[3], և՛ հարձակվող կողմը, օրինակ՝ 44-օրյա պատերազմում ադրբեջանական զորքերը Արցախի տարածքում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Willcox, Tilton (1988 թ․ հունվար). «The Use and Abuse of Executive Powers in Warding off Corporate Raiders». Journal of Business Ethics. 7 (1/2): 51.
- ↑ 2,0 2,1 1977 թվականի Ժնևի կոնվենցիայի 1-ին արձանագրության հավելվածը(անգլ.)
- ↑ John Graham Royde-Smith, Encyclopedia Britannica online. Operation Barbarossa. https://www.britannica.com/event/Operation-Barbarossa . Accessed Aug 12, 2017.
- ↑ LLC, Helix Consulting. ««Այրված հողի մարտավարություն». նշվել է Ստեփանակերտի վրա շարունակական հարվածների թիրախը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրված հողի մարտավարություն» հոդվածին։ |
|
![]() |
Ընթերցե՛ք «այրված հողի մարտավարություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |