Այրում (կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այրում կայարան
Ե. ու. բաժանմունքՀարավկովկասյան երկաթուղի
Բացվել է1899[1]
Ելք դեպիԱյրում
Կայարանի կոդ564702
Հղումը Վիքիպահեստում

Այրում, Հարավկովկասյան երկաթուղու սահմանամերձ կայարան։ Գտնվում է Գյումրիից 141 կմ հեռավորության վրա, իսկ Թբիլիսիից՝ 75 կմ։ Բացվել է 1892 թվականին Թբիլիսի - Գյումրի հատվածի հետ միասին։ Կայարանը տեղակայված է Դեբեդ գետի մոտ՝ Այրում գյուղի մերձակայքում, որից էլ ստացել է իր անվանումը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանը Հարակովկասյան երկաթուղու միակ գործող հսկիչ անցակետն է: Այստեղ իրագործվում է․

  • հեռընթաց ուղևորատար գնացքների մաքսային հսկողություն,
  • վրացական և հարավկովկասյան երկաթուղիների միջև բեռնափոխադրող գնացքների ընդունում կամ ճանապարհում,
  • քաղաքամերձ գնացքների շրջանառություն։

Այրում երկաթուղային կայարանով ամեն օր անցնում է Երևան-Թբիլիսի հեռընթաց գնացքը: Կայարանում ավարտվում է Այրում - Վանաձոր - Գյումրի մերձքաղաքային գնացքը (Հայաստանի կողմից)[2], իսկ Վրաստանի կողմից գնացքները հասնում են միայն մինչև Սադախլո կայարան՝ 13 կմ դեպի հյուսիս[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանն ունի 8 ուղի, նաև նորոգակայան և գործող մեկնակայարան։ Պահպանվող երկաթուղային անցումը գտնվում է կայարանից արևելք։

Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 2-ին Այրումի երկաթուղային կամրջի մոտ տեղի ունեցավ սողանք, ինչի արդյունքում փակվեց մայրուղին։ Չնայած դրան՝ երկաթուղային հաղորդակցությունը չընդհատվեց, իսկ Երևան-Թբիլիսի մարդատար գնացքը շարունակեց աշխատել իր սովորական ժամանակացույցով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Железнодорожные станции СССР. Справочник. — М., Транспорт, 1981
  2. Андрей Уланов։ «Айрум - Гюмри»։ unla.webservis.ru 
  3. Андрей Уланов։ «Тбилиси - Айрум»։ unla.webservis.ru 
  4. «Железнодорожная станция “Айрум” на севере Армении не пострадала от оползня»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2016-12-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]