Այնթապի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այնթապի բերդ
Նկարագրություն
Տեսակդղյակ և հնագիտական հուշարձան
Վարչական միավորԱյնթապ և Շահինբեյ
Երկիր Թուրքիա
ԻրադարձություններԵրկրաշարժ (Թուրքիա-Սիրիա, 2023)[1]
Քարտեզ
Քարտեզ
 Gaziantep Castle Վիքիպահեստում

Այնթապի բերդ (թուրքերեն՝ Gaziantep Kalesi), բերդ Թուրքիայի Այնթապ (Գազիանթեպ) քաղաքի կենտրոնում գտնվող բլրի գագաթին։ Առաջին անգամ որպես դիտակետ օգտագործվել է Խեթական կայսրության ժամանակ։ Այն ընդարձակվել և վերածվել է ամրոցի հռոմեական տիրապետության ժամանակ։ Ամրոցը լրջորեն տուժել է 2023 թվականի փետրվարին տեղի ավերիչ երկրաշարժերից[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլրի գագաթն առաջին անգամ որպես դիտակետ օգտագործվել է Խեթական կայսրության կողմից։ Հետագայում այն ընդլայնվել է և վերածվել գլխավոր ամրոցի՝ Հռոմեական կայսրության կողմից մ.թ. 2-րդ և 3-րդ դարերում[4]։ Ամրոցը վերակառուցվել և ընդարձակվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I-ի օրոք մ.թ. 527-ից մինչև 565 թվականներին[4]։ Շրջանաձև ամրոցի շրջագիծը 1200 մետր է (3900 ոտնաչափ)։ Պարիսպները կառուցված են քարից, իսկ ամրոցն ունի 12 բաստիոն։

Ամրոցը բազմիցս վերակառուցվել է։ Այստեղ փոփոխություններ են տեղի ունեցել 12-13-րդ դարերում, ինչպես նաև Օսմանյան կայսրության օրոք, և այն կարևոր դեր է խաղացել 20-րդ դարի սկզբին Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ։

2023 թվականի փետրվարի 6-ին ամրոցը լրջորեն վնասվել է երկու հաջորդական երկրաշարժերից։ Արևելյան և հարավային բաստիոններից մի քանիսը փլուզվել են, իսկ ամրոցի շուրջ երկաթե ճաղավանդակները և պատերը լրջորեն վնասվել են[5][6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնթապ ամրոցի կամուրջ, 19-րդ դար
Այնթապ ամրոցի կամուրջ, 19-րդ դար  
Տեսանյութ, որը ցույց է տալիս ամրոցի և մոտակա մզկիթի վնասները 2023 թվականի երկրաշարժի օրը
Տեսանյութ, որը ցույց է տալիս ամրոցի և մոտակա մզկիթի վնասները 2023 թվականի երկրաշարժի օրը  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.aa.com.tr/tr/gundem/depremde-tarihi-gaziantep-kalesi-de-hasar-gordu/2807373
  2. Marcus, Lilit (2023 թ․ փետրվարի 6). «Ancient castle used by Romans and Byzantines destroyed in Turkey earthquake». CNN (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 6-ին.
  3. Engelbrecht, Cora (2023 թ․ փետրվարի 6). «A castle that has stood guard over Gaziantep for nearly 2,000 years was badly damaged». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ փետրվարի 6-ին.
  4. 4,0 4,1 Defence Sites II: Heritage and Future
  5. Marcus, Lilit (2023 թ․ փետրվարի 6). «Ancient castle used by Romans and Byzantines destroyed in Turkey earthquake». CNN (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 6-ին.
  6. «A Turkish castle that withstood centuries of invasions is damaged in the earthquake».