Այգեհովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեհովիտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Այգեհովիտ
Տավուշի մարզի գյուղ Այգեհովիտ.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներՀոնուտ, Ուզունթալա
Մակերես21.2 կմ²
ԲԾՄ760 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3 428[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունայգեհովիտցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքtavush.mtad.am/about-communities/704/ (հայ.)
##Այգեհովիտ (Հայաստան)
Red pog.png

Այգեհովիտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Աղստև գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, Իջևանից 17 կմ հյուսի-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 760 մ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1967 թվականի մայիսի 25-ը կոչվել է Ուզունթալա, այնուհետև մինչև 1969 թվականի փետրվարի 12-ը՝ Հոնուտ[2]։ Նրա շրջակայքի մի շարք հուշարձանները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել են մի քանի բնակավայրեր։ Ներկայումս գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք, անտառի բացատում կանգուն է պատմական Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Սրվեղի վանքը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեհովիտի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1873 1914 1931 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 345 788 3662 1588 2380 2895 3195 2884 3102 2794 2835

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ և անասնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրվեղի վանք

Գյուղում պահպանվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին։ Դրանցից Մահմուդ եղցին գտնվում է «Մահմուդ յալ» հանդամասում, գյուղից արևելք՝ անտառի մեջ։ Այն փոքրիկ մատուռ է, կառուցված որձաքարի մանր բեկորներով։ Ունի թաղակապ ծածկ, որը գոտկում են հյուսիսային և հարավային պատերից բարձրացող սրբատաշ որմնասյուները։ Կառուցման ժամանակը անհայտ է։

Կոտրած եղցին գտնվում է համանուն դաշտամասում, գյուղից 2 կմ հարավ։ Կիսավեր փոքր մատուռ է։ Շուրջը գտնվում է գերեզմանոցը՝ տապանաքարերով։ Վարդի խմհատի խաչը գտնվում է գյուղից դեպի հարավ-արևելք։ Փոքր մատուռ է թաղակապ ծածկով, քանդակազարդ մի մեծ խաչքար դրված է բեմում։

Այգեհովիտի հնություններից են՝ XII-XIV դարերի «Սրվեղի» վանքը և XII-XIX դարերի «Կոտրած եղցի» եկեղեցին։ Հարավ-արևելյան մասում են գտնվում «Քոլի գեղ» (XIV-XVII դարեր), «Վարդխմհատի» (XII-XVII դարեր) և այլ գյուղատեղիներ։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Արգենտինայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ 2010 թվականին հիմնանորոգվել է Այգեհովիտ-Վազաշեն ջրանցքը, որի պաշտոնական բացման պատվավոր հյուրն էր Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը։[4]։

2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով կառուցվեց ՍՄԱՐԹ ապահով սենյակ, ոորը ծառայում է որպես արտադասարանական կրթական հաստատություն, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է դառնալ ապաստարան շուրջ 200 բնակչի համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 69-71, էջեր 69-71 — 154 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 21 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 15 
  4. Հայ-Ֆրանսիական բարեկամության ջրանցք