Այա Թարիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այա Թարիք
Ծնվել էնոյեմբերի 14, 1990(1990-11-14)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունԱլեքսանդրիայի համալսարան
Մասնագիտություննկարչուհի
 Aya Tarek Վիքիպահեստում

Այա Թարիք (արաբ․՝ آية طارق‎‎, նոյեմբերի 14, 1990(1990-11-14)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս), եգիպտացի նկարչուհի, որը հիմնականում աշխատում է գրաֆիտի և սթրիտ-արտ ուղղություններով։ Չնայած նրան, որ փողոցային արվեստը Եգիպտոսում ծաղկում է ապրել 2011 թվականի հեղափոխությունից հետո, Թարիքի աշխատանքները Ալեքսանդրիայի պատերին սկսել են հայտնվել դեռևս 2008 թվականից, երբ նա ընդամենը 18 տարեկան էր[2]։ Նաև ստեղծել է մուրալներ շինությունների ներսում, որոնք, իր կարծիքով, նրան օգնել են ավելի լուրջ ընկալել նկարչի արժեքը։ Այնումանեայնիվ նա շարունակում է ընդգծել փողոցային արվեստի կարևորությանը, որը հասանելի է բոլորին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այա Թարիքը ծնվել է 1990 թվականին։ Նրա պապը եղել է գրաֆիկական դիզայներ։ 2008 թվականին սկսել է աշխատել սթրիտ-արտ ուղղությամբ[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մասնագետների կողմից Թարիքը համարվում է Եգիպտոսի գլխավոր փողոցային նկարիչը[5][6]։

Այա Թարիքը նկարահանվել է մի քանի անկախ ֆիլմերում, այդ թվում՝ Ահմեդ Աբդալի «Միկրոֆոն» (անգլ.՝ Microphone) ֆիլմում, որն ուսումնասիրում է Ալեքսանդրիայի գեղարվեստական աշխարհը[2][7]։ Իր աշխատանքներից մեկում՝ «Ինչպես փչացնել ձեր ուղեղը»-ում (անգլ.՝ How to Fuck up Your Mind?), Թարիքը պատկերել է գրաֆիտիի նկարչի փառքի ակնթարթային վերելքն ու անկումը։ Անիմացիոն ֆիլմը արտացոլում է նաև լրատվամիջոցների հետ Թարիքի հարաբերությունների անձնական փորձը և թե ինչպես են դրանք ազդել նրա վրա[8]։ Լինելով բացահայտ քննադատ՝ Թարիքն իր տեսակետներն արտահայտելու և հանրային վայրերում ուրիշներին փոխանցելու համար օգտագործում գրաֆիտի մեջ մասնագիտացած գեղարվեստական հարթակներ։ Նա իր փիլիսոփայությունը բացատրում է նրանով, որ գրաֆիտները «այն բանի համար չեն, որ լինեն հարուստ կամ զբաղեցնեն իրենց մեկուսի տեղը»[2]։ Թարիքը ակտիվ է Ֆեյսբուք սոցիալական կայքում և մի քանի եգիպտական բլոգներում։

2012 թվականի վերջին Այա Թարիքը մասնակցել է Բեյրութում «Սպիտակ պատ» (անգլ.՝ White Wall) անվամբ ցուցահանդեսին, որն ամբողջ աշխարհից հավաքել էր գրաֆիտիստներին[9]։ Այն Սարադար հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր Բեյրութի գեղարվեստի կենտրոնը և ներառում էր ինչպես կենտրոնում ցուցադրված, այնպես էլ Բեյրութի փողոցներում գտնվող աշխատանքները[10]։

Չնայած Թարիկի աշխատանքները շատ մասնագետների կողմից դիտարկվում են որպես քաղաքական օրակարգի մաս, նա վստահեցնում է, որ իր նման նկարիչների մեծ մասն իրականում քաղաքականացված չեն և չեն զբաղվում քաղաքականությամբ, ինչպես և նրանց արվեստը, որը շեշտը դնում է ոճի և տեխնիկայի, այլ ոչ քաղաքական ծանր թեմաների վրա[3]։ Թարիքը նշել է, որ հեղափոխությունից հետո Եգիպտոսի արևմտյան հայացքը կտրուկ փոխվել է, ուստի շատ արվեստագետներ իրենց աշխատանքներում պատկերում են քաղաքական իդեալներ, և նա ավելի շատ շահագրգռված է լավ արվեստի ստեղծմամբ, որը կարող է գնահատվել ավելին, քան պարզապես քաղաքական հայտարարություն։

Այա Թարիքն ընդգծում է փողոցային արվեստի կարևորությունը հատկապես Եգիպտոսում։ Չնայած իր երկրում տարածված ծանր գրաքննությանը՝ նա նշում է հանրության համար դրա չափազանց մատչելիությունը։ Թարիքն իրեն համարում է փորձարար-նկարիչ և իր ստեղծագործություններում հսկայական ստեղծագործական ազատություն է կիրառում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.ayatarek.com/about-aya-tarek
  2. 2,0 2,1 2,2 Balata, Angie. «The Graffiti "Superheroes"» (անգլերեն). The Arab British Centre. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  3. 3,0 3,1 «Taking it to the Streets». REORIENT - Middle Eastern Arts and Culture Magazine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  4. «Aya Tarek: For Art's Sake». Cairo Scene (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Artists». White Wall Beirut (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «تمصير.. "آية" بالجرافيتى: بروس لى ببدلة السادات.. و"القرود" ترى وتسمع وتتكلم». today.almasryalyoum.com (արաբերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  7. Ali Amro. «Alexandria Re-Imagined: the Revolution through Art» (անգլերեն). Jadaliyya. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «How To Fuck Up Your Mind!». Vimeo (անգլերեն). Aya Tarek. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  9. «White Wall: Beirut's street art exhibited» (անգլերեն). Ahram Online. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «White Wall» (անգլերեն). White Wall. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «World-renowned muralist Aya Tarek tags USF». Creative Loafing Tampa (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.