Ամրոցային կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրոցային կամուրջ
Երկիր Ռուսաստան
ՏեղանքՎիբորգ
Տեսակկամուրջ
Երկարություն325 մետր
Քարտեզ
Քարտեզ

Ամրոցային կամուրջ (մինչև 1918 թվականը՝ Աբոսկի կամուրջ, 1918-1929 թվականներին՝ Տուրկու կամուրջ, 1929-1941 թվականներին՝ Դղյակի կամուրջ), առաջին մշտական կամուրջը Վիբորգի ամրոցի նեղուցի վրայով։ Այն կապում է քաղաքի պատմական հատվածը և Տվերդիշ կղզին՝ միացնելով Կենտրոնական և Պետրովսկի միկրոշրջանները։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն միացնում է Օստրովնայա փողոցը և Պետրովսկայա գետափը (Տվերդիշ կղզի) Ամրոցային փողոցի և 30-րդ գվարդիական կորպուսի առափնյա մասի հետ։ Կամրջից դեպի Ամրոցային փողոց մուտքի մոտ տեղադրված են «Արդյունաբերություն» և «Ծովային առևտուր» արձանները, իսկ Պետրովսկայա փողոցի մուտքի մոտ՝ Ֆեոդոր Ապրակսինի հուշարձանը։

Այն պատնեշով կապվում է Ամրոցի կղզու հետ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում կամուրջը կոչվում էր Աբոսկի (շվեդ.՝ Åbo bro), քանի որ Վիբորգը հանդիսանում էր այսպես կոչված հին Արքայական ճանապարհի վերջնակետը, որը ձգվում էր Տուրկու քաղաքից (շվեդերեն՝ Աբո) դեպի արևելք։

1918 թվականից Աբո քաղաքը վերանվանվեց Տուրկու, և դրանից հետո կամրջի անունը փոխվեց «Տուրկուի կամուրջ» (ֆիններեն՝ Turun silta): Հետագայում՝ 1929 թվականին, կամուրջը ստացավ «Ամրոցային» (ֆիններեն՝ Linnansilta) անվանումը՝ Վիբորգի ամրոցի անմիջական հարևանությամբ գտնվելու պատճառով։ Կամրջի ժամանակակից անվանումը, որը նախորդի ոչ ճշգրիտ թարգմանությունն է, հաստատվել է Վիիպուրի քաղաքային խորհրդի կողմից 1941 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբոսկի կամուրջը 1709 թվականին

Սկզբում Ամրոցային կղզին, որի վրա գտնվում էր Վիբորգի ամրոցը, երկու բարձրացնովի կամրջի միջոցով հաղորդակցվում էր թերակղզու հետ։ Ամրոցային նեղուցի ափերը կապող առաջին կամուրջը կառուցվել է 16-րդ դարում։ Կամուրջը փայտից էր և գտնվում էր ներկայիս Ամրոցային կամրջի տեղում։

Կամրջի վերակառուցման անհրաժեշտությունը ծագեց 1856 թվականին Սայմենյան ջրանցքով նավարկության սկսման կապակցությամբ։ Թերակղզու առաջին կամրջամասը կառուցվել էր շարժական և բացովի։ Ժամանակակիցները հիացած էին նրա կառուցվածքով։ Բացովի կամրջամասի թևը ոչ թե վեր էր բարձրանում, կամ մի կողմ շարժվում, այլ «հետ էր գլորվում» դեպի Ամրոցային փողոց։ Այդ մասին գրում էին, որ «մեկ րոպեում, ասես կախարդությամբ», այն անհետանում էր և նավի անցնելուց հետո նորից վերադառնում իր սկզբնական տեղը[1]։

1888 թվականին կամրջի փայտյա ցցահենարանի հատվածը մասամբ փոխարինվեց պատնեշով։ Ընդ որում, Վիբորգում առաջին անգամ օգտագործվել էին բետոնե բլոկներ։ 1895 թվականին փոխարինվեց բացովի կամրջամասի մաշված մեխանիկական մեխանիզմը՝ թևի հատվածը դարձնելով պտտվող հորիզոնական հարթության կենտրոնական հենարանի վրա։ Նավարկության համար կամուրջը բացելիս կողքերից երկու կամրջամաս ազատվեցին հենակի կողքից։ Այսպիսով, կամուրջը բացելիս նավերը կարող էին միաժամանակ անցնել հանդիպակաց երկու ուղղությամբ։ Կամրջի հյուսիսարևմտյան չբացվող հատվածը դեռևս փայտե ցցահենարանների վրա էր։ Կամրջի հենարանները պատրաստված էին գրանիտից։

Կամրջի բացումը 20-րդ դարի սկզբին

1912 թվականին Վիբորգում բացվեց տրամվայի ծառայությունը։ Աբոսկի կամրջի երկայնքով անցկացվեց տրամվայի մեկ ուղի՝ փոքր ուղեբաժանով։ 1957 թվականին Վիբորգում տրամվայի երթևեկությունը փակվեց, սակայն տրամվայի գծերը որոշ ժամանակ մնացին կամրջի վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կամուրջը պայթեցվեց։

1979-1980 թվականներին Ամրոցային կամուրջն ամբողջությամբ վերակառուցվեց։ Հին փայտե կամրջի փոխարեն կառուցվեց նոր երկաթբետոնե ցցահենարանային կամուրջ։ Սայմենյան ջրանցքի ճանապարհային նավարկուղին Գվարդիական նեղուցին փոխանցելու հետ կապված բացովի կամրջամաս նախագծում նախատեսված չէր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]