Ամստերդամի դրոշ
Ամստերդամի դրոշ | |
---|---|
Տեսակ | համայնքի դրոշ |
Երկիր | Նիդերլանդներ |
Իրավասության տարածք | Ամստերդամ |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | փետրվարի 5, 1975 |
Գույներ | կարմիր, սև և սպիտակ |
Պատկերված է | թեք խաչ |
Ամստերդամի դրոշ (հոլ.՝ Vlag van Amsterdam), Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի պաշտոնական դրոշը։ Ընդունվել է 1975 թվականի փետրվարի 5-ին[1]։
Դրոշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշը բաղկացած է երեք հավասար հորիզոնական շերտերից՝ կարմիր, սև, կարմիր։ Սև շերտի վրա տեղակայված են երեք թեք սպիտակ խաչեր։ Դրոշի տեսքը հիմնված է Ամստերդամի զինանշանի հերալդիկ վահանի նախագծի վրա։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշի գույները գալիս են քաղաքի զինանշանի վահանի գույներից։ Գույների հստակ նշանակությունը հայտնի չէ։ Համաձայն Ամստերդամի կառավարության՝ դրանք առաջացել են Պերսեյն ընտանիքի զինանշանից․ այդ ընտանիքը ուներ հզոր ազդեցություն մայրաքաղաքում։
Նիդերլանդների մյուս երկու քաղաքների՝ Դորդրեխտի և Դելֆտի զինանշաններում միջին շերտագիծը խորհրդանշում է ջուրը։ Այդպիսով, միջին շերտը կարող է նշանակել Ամստել գետը։
Այդօրինակ գույներ և խաչեր կան Աուդեր-Ամստել և Ամստելվեն քաղաքների դրոշներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել [1] կատեգորիայում։ |