Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամոնիակատներ , ամոնիակի և այլ նյութերի (սովորաբար՝ աղերի ) միացմամբ ստացվող կոմպլեքսային միացություններ են։ Ամոնիկատներում ամոնիակի մոլեկուլը միացած է մետաղ իոնին և գտնվում է կոմպլեքսի ներքին ոլորտում։ Մետաղների մեծ մասը (հատկապես՝, քրոմը , կոբալտը և պլատինային խմբի տարրերը) առաջացնում են կայուն ամոնիկատներ ։ Չափազանց անկայուն են ալկալիական և հողալկալիական մետաղների ամոնիկատները։ Տարբեր կայունություն և գույն ունենալու շնորհիվ ամոնիկատները օգտագործվում են մետաղների հայտնաբերման և բաժանման համար։ Գյուղատնտեսության մեջ ազոտական պարարտանյութերի (ամոնիումի նիտրատ , միզանյութ և այլն) ջրային լուծույթները հագեցնում են ամոնիակով և ստացված ամոնիկատները, որոնք չափազանց հարուստ են ազոտով (35—45%), օգտագործում որպես հեղուկ պարարտանյութ ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 325 )։