Ամոդիաքին
Ամոդիաքին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₀H₂₂ClN₃O |
Մոլային զանգված | 5,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
PubChem | 2165, 3647519 |
EINECS համար | 201-669-3 |
SMILES | CCN(CC)CC1=C(C=CC(=C1)NC2=C3C=CC(=CC3=NC=C2)Cl)O |
ЕС | 201-669-3 |
ChEBI | 2080 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ամոդիաքին դեղ՝ մալարիայի բուժման համար, ներառյալ չբարդացած արևադարձային (տրոպիկական) մալարիան[2][3]։ Նպատակահարմար է օգտագործել Արտեսունատի հետ զուգակցված՝ ռեզիստենտությունից խուսափելու համար[2]։ Խորհուրդ չի տրվում կանխել մալարիան, քանի որ կա ռիսկ հազվագյուտ, բայց լուրջ կողմնակի ազդեցությունների առաջացման[2]։
Ամոդիաքինի կողմնակի ազդեցությունները կարող են լինել ամենափոքրից մինչև չափավոր արտահայտված և նման են քլորոքինի կողմնակի ազդեցություններին[3]։ Հազվադեպ կարող են դիտվել լյարդի ախտահարումներ և ցիտոպենիաներ (արյան բջիջների ցածր մակարդակ)[2]։ Դեղի մեծ դոզայի ընդունման դեպքում կարող են դիտվել գլխացավեր, տեսողական խնդիրներ, ուշաթափություն, սրտի կանգ[2]։ Դեղը երկար տարիներ համարվում էր անվտանգ հղիների համար, չնայած չէին իրականացված ծավալուն, ռանդոմիզացված որևէ հետազոտություն[4]։ Ամոդիաքինը 4-ամինաքինոլինից կազմված միացություն է կապված քլորոքինի հետ[2]։
Ամոդիաքինը առաջին անգամ արտադրվել է 1948 թվականին[5]։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղացանկի մեջ, որպես առողջության համար ամենաանհրաժեշտ և անվտանգ դեղերից մեկը[6]։ 2014 թվականի դրությամբ մեծածախ վաճառքի արժեքը մեկ դեղաչափի համար կազմում է 0,01 ԱՄՆ դոլար[7]։ Չնայած հասանելի չէ Միացյալ Նահանգներում[8], լայնորեն կիրառվում է Աֆրիկայում[2][9]։
Բժշկական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամոդիաքինը անփոխարինելի դեղամիջոց է հատկապես Աֆրիկայում՝ մալարիայի կոմբինացված բուժման համար[10]։ Այն հաճախ կիրառվում է արտեսունատի հետ համակցված չբարդացած արևադարձային (Plasmodium falciparum) մալարիայի դեպքում[11]։ Ամոդիաքինը ազդում է նաև քլորոքին-կայուն արևադարձային մալարիայի շտամների վրա[12]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան տեղեկություններ բարձրացած տոքսիկ ազդեցության վերաբերյալ այն մարդկանց լյարդի վրա, ովքեր ունեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակ և կիրառում են Զիդովուդին կամ Էֆավիրենց,այդ պատճառով խորհուրդ է տրվում, որպեսզի այս մարդիկ խուսափեն Ամոդիաքինի կիրառումից[11]։
Հղիության ժամանակ կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ այսօր տանդոմիզացված մեծածավալ որևէ հետազոտություն չի իրականացվել, որը կփաստեր հղիության ժամանակ կիրառման անվտանգության մասին, բայց դա չի կասեցնում նրա օգտագործումը[13]։ 2009թվականին հայտնի The Lancet բժշկական պարբերականում լույս տեսած հոդվածում 32 հղի կանայք էին դիտարվել, որոնք կիրառել են ամոդիաքին 0,6գ միանվագ կամ 5 մգ/կգ շաբաթական դեղաչափ։ Նրանցից ոչ մեկի մոտ տոքսիկությոն չէր արձանագրվել[14]։ Որպես բուժում կիրառումը հակացուցված չէ, բայց որպես քիմիոպրոֆիլատիկ միջոց ամոդիաքինի կիրառումը խորհուրդ չի տրվում[15]։
Ֆարմակոկինետիկա և ֆարմակոգենետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյարդում ցիտոքրոմ p450-ի միջոցով վեր է ածվում հիմնական մետաբոլիտի՝ N-դեզէթիլամոդիաքինի։ Ամոդիաքին օգտագործողների մեջ հայտնաբերվել է մի քանի հազվադեպ, բայց լուրջ կողմնակի ազդեցություններ կապված CYP2C8 ալելի տարբերակների հետ։ CYP2C8*1 բնութագրվում է որպես վայրի ալել, որը դրսևորում է ընդունելի անվտանգության պրոֆիլ, երբ CYP2C8*2, *3 and *4 ալելները դրսևորում են մի շարք ՙՙվատ նյութափոխանակային՚՚ ֆենոտիպեր։ Ամոդիաքինի արդյունավետությունը ավելի ցածր և տոքսիկությունը ավելի բարձր է այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմում Ամոդիաքինի մետաբոլիզմը վատ է ընթանում[16]։ Արևելյան Աֆրիկայում մալարիայով հիվանդ պացիենտների շրջանում անց են կացվել հետազոտություններ CYP2C8 ալելի տարածվածության ուսումնասիրման համար և պարզվել է, որ տարբերակային ալելները ունեն մեծ տարածվածություն այդ պոպուլյացիայում[17]։ Հետազոտված բնակչության շուրջ 3.6%-ի մոտ գրանցվել է Ամոդիաքինով բուժման նկատմամբ ցածր պատասխան կամ բուժման նվազ արդյունավետություն։ Այս տեղեկությունը օգտակար է դեղազգոնության ծրագրերի մշակման համար Արևելյան Աֆրիկայում, և տալիս է կարևոր կլինիկական պատկերացում հակամալարիային պրեպարատների կիրառման արդյունավոտթյան մասին՝ CYP2C8 բարձր հաճախականությամբ տարածաշրջաններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 amodiaquine
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Nair, A; Abrahamsson, B; Barends, DM; Groot, DW; Kopp, S; Polli, JE; Shah, VP; Dressman, JB (2012 թ․ դեկտեմբեր). «Biowaiver monographs for immediate release solid oral dosage forms: amodiaquine hydrochloride». Journal of Pharmaceutical Sciences. 101 (12): 4390–401. doi:10.1002/jps.23312. PMID 22949374.
- ↑ 3,0 3,1 Olliaro, P; Mussano, P (2003). «Amodiaquine for treating malaria». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD000016. doi:10.1002/14651858.CD000016. PMC 6532704. PMID 12804382.
- ↑ Tagbor, HK; Chandramohan, D; Greenwood, B (2007 թ․ նոյեմբեր). «The safety of amodiaquine use in pregnant women». Expert Opinion on Drug Safety. 6 (6): 631–5. doi:10.1517/14740338.6.6.631. PMID 17967151.
- ↑ Profiles of Drug Substances, Excipients and Related Methodology (անգլերեն). Academic Press. 1992. էջ 45. ISBN 9780080861166. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Amodiaquine». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2019-03-29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Amodiaquine». Livertox. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Centers for Disease Control, (CDC). (1985 թ․ ապրիլի 12). «Revised recommendations for preventing malaria in travelers to areas with chloroquine-resistant Plasmodium falciparum». MMWR. Morbidity and Mortality Weekly Report. 34 (14): 185–90, 195. PMID 3156271.
- ↑ Kerb, Reinhold; Fux; Morike; Kremsner; Gil; Gleiter; Schwab (2009). «Pharmacogenetics of antimalarial drugs: effect on metabolism and transport». Lancet Infectious Diseases. 9 (12): 760–774. doi:10.1016/S1473-3099(09)70320-2. PMID 19926036.
- ↑ 11,0 11,1 Guidelines for the Treatment of Malaria - 2nd Edition. World Health Organization. 2010. էջեր 33. ISBN 9789241547925.
- ↑ Pubchem. «amodiaquine | C20H22ClN3O - PubChem». pubchem.ncbi.nlm.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Tagbor, Harry K.; Chandramohan, Daniel; Greenwood, Brian (2007-11). «The safety of amodiaquine use in pregnant women». Expert Opinion on Drug Safety. 6 (6): 631–635. doi:10.1517/14740338.6.6.631. ISSN 1744-764X. PMID 17967151.
- ↑ Thomas, Florence; Erhart, Annette; D'Alessandro, Umberto (2004 թ․ ապրիլի 4). «Can amodiaquine be used safely during pregnancy?». The Lancet Infectious Diseases (English). 4 (4): 235–239. doi:10.1016/S1473-3099(04)00974-0. ISSN 1473-3099. PMID 15050942.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Masson, Elsevier. «Affections tropicales et grossesse». EM-Consulte (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Elyazar, Iqbal; Hay, Baird (2011 թ․ ապրիլ). Malaria Distribution, Prevalence, Drug Resistance, and control in Indonesia. Vol. 74. էջեր 41–175. doi:10.1016/B978-0-12-385897-9.00002-1. ISBN 9780123858979. PMC 3075886. PMID 21295677.
{{cite book}}
:|journal=
ignored (օգնություն) - ↑ Roederer, Mary; Mcleod, Juliano (2011). «Can pharmacogenetics improve malaria». Bulletin of the World Health Organization. 89 (11): 838–845. doi:10.2471/BLT.11.087320. PMC 3209725. PMID 22084530.