Ամիրդոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիրդոլ
Ամիրդոլ
Տեսակարական անձնանուն
Նշանակությունամուլ կնոջ որդի
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Ծագումամլորդի
Կապված հոդվածներ«Ամիրդոլ» սկսվող էջեր

Ամիրդոլ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ամլորդի բառից, որ նշանակում է «ամուլ կնոջ որդի»։ Որպես մականուն տրվել է Հովհաննես Մկրտչին, ում մայրը՝ Եղիսաբեթը, մինչ այդ ամուլ էր։ Այս պատճառով Բաղեշում գտնվող Ս․ Յովհաննու վանքը կոչվել է Ամիրդօլու վանք։ Տեղանունն այնուհետև դարձավ անձնանուն[2]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամիրդօլ, որդի Ամիր-Հասանի, եղբայր Թաճդինի, Արճիշեցի, պարոն․ հիշված է 1437 թվականին իր եղբոր հիշատակարանում։ 1450 թվականին Խլաթում Յովհաննէս քահանային գրել է տվել մի Ճաշոց և նվիրել եկեղեցուն։ 1455 թվականին էլ Բաղեշի Ամիրդօլու վանքում Պողոս աբեղային գրել է տվել մի Աւետարան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 125 — 634 էջ։
  3. Նօտարք, էջ 111-112, 164, 177-178