Jump to content

Ամիրան Ամիրխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիրան Ամիրխանով
Դիրքը հարձակվող պաշտպան
Ի ծնե տրված անունը Ամիրան Գեորգիի Ամիրխանով
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1986(1986-02-27) (38 տարեկան)
Ծննդավայր Խիմկի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 1,88 մ
Քաշ 80 կգ
Կարիերայի պատմություն
Ռուսաստան Մոսկվա-4 (РГАФК) (1998-1999)
Ռուսաստան Ռոսիա-Ցենտր Օրյոլ (2001-2002)
Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա (երիտ.) (2003-2004)
Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա (2003-2005)
Ռուսաստան ԲԿՄԱ-ՌՕՈՒ-Սամարա-2 Սամարա (2004-2005)
Ռուսաստան ՈՒՆԻԿՍ-2 Կազան (2005-2006)
Ռուսաստան Դինամո-2 Մոսկվա (2005-2006)
Ռուսաստան ՈՒՆԻԿՍ-2 Կազան (2006-2009)
Ռուսաստան ՈՒՆԻԿՍ Կազան (2009-2011)
Ռուսաստան Սևերստալ Չերեպովեց (2011-2012)
Ռուսաստան Ունիվերսիտետ-Յուգրա Սուրգուտ (2011-2012)
Ռուսաստան Ատաման Դոնի Ռոստով (2012-2013)
Ռուսաստան ԱլթայԲասկետ Բառնաուլ (2013-2014)
Ղազախստան Ալմաթիի լեգիոն Ալմաթի (2014-2016)
Հայաստան Ուրարտու Երևան (2016-մինչ օրս)
Մրցանակներ
Ղազախստանի առաջնության արծաթե մեդալակիր (2014-2015)

Փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող (2016)

Ամիրան Գեորգիի Ամիրխանով (փետրվարի 27, 1986(1986-02-27), Խիմկի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի և հայաստանցի հայ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը խաղում է հարձակվող պաշտպանի դիրքում։ Սպորտի վարպետ։ Հանդես է գալիս Երևանի «Ուրարտու» ակումբում, որի ավագն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիրան Ամիրխանովը ծնվել է մերձմոսկովյան Խիմկի քաղաքում 1986 թվականի փետրվարի 27-ին։ Ծնողները արմատներով Թբիլիսիից են։ Հայրը գործարար է, մայրը` տնային տնտեսուհի։ Դպրոցում շատ է սիրել բասկետբոլը և սկսել է հաճախել այդ խաղի խմբակ։ Առաջին մարզիչը եղել է Ալեքսանդր Եֆիմովը[1]։

Մերձմոսկովյան «Խիմկի» բասկետբոլային ակումբի մարզադպրոցն ավարտելուց հետո ընտրվել է ԲԿՄԱ-ի երիտասարդական նախագիծ։ 2004 թվականին ակումբի երիտասարդական թիմի կազմում դարձել է Եվրալիգայի երիտասարդական մրցաշարի հաղթող[1]։

2005 թվականին դարձել է ՈՒՆԻԿՍ ակումբի երիտասարդական թիմի խաղացող։ 2009 թվականին մասնակցել է կազանյան թիմի հիմնական կազմի խաղերին։

2014-2015 թվականների մրցաշրջանում Ամիրխանովը խաղացել է ղազախական «Ալմաթիի լեգիոն» թիմում, որտեղ արդյունավետ փոխանցումներով եղել է թիմի առաջատարը՝ խաղի ընթացքում միջինը կատարելով 4,7 փոխանցում, որը Սուպերլիգայի կանոնավոր առաջնությունում փոխանցում կատարողների մեջ 5-րդ ցուցանիշն էր։

2015 թվականի ամռանը փորձաշրջանի է հրավիրվել «Իրկուտ» ակումբ, սակայն նախամրցաշրջանային հավաքից հետո լքել է թիմը։

2016 թվականի հունվարին վերադարձել է «Ալմաթիի լեգիոն», որտեղ խաղացել է մինչև 2016 թվականի ամառ։ Այնուհետև հրավիրվել է Երևանի նորաստեղծ «Ուրարտու» ակումբ, որի ավագն է։ Թիմի կազմում նա մասնակցում է Ռուսաստանի Սուպերլիգայի առաջին դիվիզիոնի (նշանակությամբ երկրորդ մրցաշարը) մրցաշարին։ Առաջին հանդիպումն այդ մրցաշարում կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում, որին որպես թիմի ավագ մասնակցել է նաև Ամիրխանովը[2]։

2016 թվականին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որի հետ դարձել է Փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող[3]։

  • Ղազախստանի առաջնության արծաթե մեդալակիր (2014-2015)

Հայաստանի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող (2016)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Амиран Амирханов: «Играю только на победу» http://www.sports.kz/news/amiran-amirhanov-igrayu-tolko-na-pobedu». Վերցված է 2016 Հոկտեմբեր 6-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. «Ուրարտուի ֆանտաստիկ, սակայն ոչ հաղթական մեկնարկը». Վերցված է 2016 Հոկտեմբեր 6-ին.
  3. «Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 Հոկտեմբեր 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]