Ամիտ Պոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիտ Պոլ
Բնօրինակ անունշվեդ.՝ Amit Sebastian Paul
Ծնվել էհոկտեմբերի 29, 1983(1983-10-29)[1] (40 տարեկան)
Piteå landsförs., Piteå Municipality, Նորրբոտտեն, Շվեդիա[1]
Երկիր Շվեդիա
ԺանրերԵվրո փոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունՍտոկհոլմի տնտեսագիտական դպրոց
ԱնդամակցությունA-Teens?
Կայքamitpaul.com
 Amit Paul Վիքիպահեստում

Ամիտ Սեբաստիան Պոլ (շվեդ.՝ Amit Sebastian Paul, հոկտեմբերի 29, 1983(1983-10-29)[1], Piteå landsförs., Piteå Municipality, Նորրբոտտեն, Շվեդիա[1]), շվեդ երգիչ և երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շվեդիայի հյուսիսում գտնվող Պիտեոյում։ Ընտանիքի ամենամեծ երեխան է։ Մի քանի անգամ նրան հաջողվել է հայտնվել Հնդկաստանում, որը իր հոր հայրենիքն է։ Դեռևս ամենափոքր հասակից նա մեծ սեր է տածել դեպի երաժշտությունը. 10 տարեկանում սկսել է հաճախել Աֆոլֆ Ֆրեդերիկի երաժշտական դպրոցը, որ լավագույններից մեկն էր Շվեդիայում։ 1998 թվականին, երբ նա սովորում էր խորեոգրաֆիկ դպրոց, նրան նկատեցին Stockholm Records ձայնագրությունների ընկերության պրոդյուսերները, որոնք երիտասարդների էին փնտրում՝ նոր փոփ խմբի համար։ 1999 թվականին A*Teens կոչվող խումբը մեծ հաջողության հասավ Շվեդիայում և եվրոպական այլ երկրներում՝ ի շնորհիվ The ABBA Generation աբլոմի, որը ընդգրկում էր ABBA-ի երգերի քավր տարբերակները։ Հետագայում խումբը սկսեց կատարել սեփական երգերը և հանդես գալ աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ոչ պաշտոնապես Ամիտ Պոլը համարվում է խմբի առաջնորդ։

Խմբի փաստացի լուծարումից հետո (2014 թվական) Ամիտ Պոլը որոշ ժամանակ դուրս եկավ շոու-բիզնեսոից և սովորեց Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցում։ Հետագայում նա կազմավորեց իր սեփական ձայնագրությունների լեյբլը՝ Ganesha Records[2], 2007 թվականին թողարկեց երկու սինգլ (Stay և My Elysium), իսկ 2008 թվականի գարնանը Songs In a Key of Mine ալբոմը։ Նա ինքն է հեղինակում իր երգերը և համարվում է թողարկումների համապրոդյուսերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. Ganesha Records Արխիվացված 2007-07-06 Wayback Machine — проверено 22 декабря 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիտ Պոլ» հոդվածին։