Ամերիկյան վիշապ. Ջեյք Լոնգ
Ամերիկյան վիշապ. Ջեյք Լոնգ անգլ.՝ American Dragon: Jake Long | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | մանկական հեռուստատեսային սերիալ, արկածային հեռուստասերիալ, ֆենթզի հեռուստասերիալ և կատակերգական հեռուստասերիալ |
Գործողության վայր | Նյու Յորք |
Հնչյունավորում | Amy Bruckner?, Թարա Սթրոնգ[1], Քևին Մայքլ Ռիչարդսոն[1], Մեթ Նոլան[1], Թոմ Լորեն[1], Nicholas Brendon?[1], Ջոն Դի Մագիո[1], Սթիվեն Տոբոլովսկի[1], Քեյ Փանաբեյքեր[1], Դերիլ Սաբարա[1], Շոն Ուեյլեն[1], Թիա Կարրերե[1], Բրենդա Սոնգ[1], Մինդի Սթերլինգ[1], Լիլիանա Մամի[1], Ջեյմս Առնոլդ Թեյլոր[1], Kyle Massey?[1] և Դայան Դելանո[1] |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | ամերիկյան անգլերեն |
Ընկերություն | Disney Television Animation |
Դիստրիբյուտոր | Disney-ABC Domestic Television և Դիսնեյ+ |
Տևողություն | 22 րոպե |
tv.disney.go.com/disneychannel/americandragon/(անգլ.) |
Ամերիկյան վիշապ. Ջեյք Լոնգ (անգլ.՝ American Dragon: Jake Long), Walt Disney Television Animation ստուդիայի ամերիկյան մուլտսերիալը։ Մուլտսերիալն ամերիկյան Disney ալիքով ցուցադրվել է 2005 թվականի հունվարի 4-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը[2]։ Այժմ հեռարձակվում է Disney XD ալիքով, ԱՄՆում և Մեծ Բրիտանիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս անիմացիոն մուլտսերիալը պատմում է մի տասներեքամյա դեռահասի` Ջեյք Լոնգի մասին, որն, ինչպես բոլորը, գնում էր դպրոց, ուներ երկու լավ ընկերներ և պարբերաբար պայքարում է իր տարիքի համար տրամաբանական խնդիրների դեմ։ Բայց շատ քչերը գիտեին, որ նա շատ երկար ժամանակ երկակի կյանք էր վարում. նա ծնվել է անսովոր ունակություններով։ Ջեյքը կարող էր վերածվել մեծ, կրակաշունչ վիշապի։ Նա սովորում է վերահսկել իր ուժերը և ունակությունները, բայց պարզ է, որը ոչ առանց օգնության։
Օգնում և մարզում է Ջեյքին նրա լուրջ և իմաստուն պապիկը` Լաո Շինը, որը նույնպես կարողանում է վերածվել վիշապի (և թռչել առանց թևերի, միայն շարժելով մարմինը) և փոքրիկ խանութ ունի (չինարենով՝ Làoshī, նշանակում է ուսուցիչ)։ Ջեյքի հավատարիմ ընկերը և պաշտոնական պաշտպանը խոսացող շունն է՝ Ֆուն, որը միշտ պատրաստ է օգնել տիրոջը, նույնիսկ եթե Լաո Շին չի թողնում։ Ֆուն շատ բաներ գիտի և շատ լավ է պատրաստում տարբեր կախարդական ըմպելիքներ, նաև մարզում է Ջեյքին։
Դպրոցում Ամերիկյան վիշապն ունի ընկերներ՝ Տրիքսին և Սպադը, որոնց հետ նա ժամանակ է անցկացնում։ Նրանք օգնում են Ջեյքին շփվել դպրոցի գեղեցկուհու՝ Ռոուզի հետ։ Ջեյքը նաև հակառակորդ ունի` դպրոցի «հարուստը»՝ տասնվեցամյա Բրեդստերը, որը խանգարում է Ջեյքին, խայտառակելով և նվաստացնելով նրան և նրանից խլելով Ռոուզին։ Բայց Ռոուզը ավելի շատ համակրում է Ջեյքին, չիմանալով, որ Ջեյքը նրա երդվյալ թշնամին էր. չէ՞ որ Ռոուզը ևս սովորական չէր, նա համարվում էր վիշապների որսորդ Հանսկլան կլանից, որը ցանկանում էր վերացնել բոլոր կախարդական արարածներին։ Ռոուզը Հանսգըրլ անվամբ Հանսմենի աշակերտուհին է, որը որսորդներից ամենագլխավորն է և պատրաստվում է սպանել Ամերիկյան վիշապին։ Ոչ որսորդը, ոչ որսը չէն հասկանում միմյանց էությունները մարդկանց աշխարհում։ Ճակատագրական է դառնում այն րոպեն, երբ Հանսմենը իմանում է, որ Հանսգըրլը հանդիպում է Ամերիկյան վիշապ հետ, որին Հանսգյըրլը «սպանել էր»։ Հանսմենը նրա առջև վերջնագիր է դնում. կամ Հանսգըրլը նրան է բերում երեք վերջին կախարդական գանգերը և սպանում է վիշապին, կամ էլ Հանսմենն սպանում է Հանսգըրլի ծնողներին։ Հանսգըրլը ընտրում է առաջինը։ Չնայած դավաճանության, Ջեյքը չի թողնում, որ Հանսկլանի հետ Ռոուզն էլ անհետանա։ Նա ցանկանում է, որ Հանսկլանը վերանա` տալով Ռոուզին «նորմալ կյանք»։ Ջեյքը ցանկանում է, որ Ռոուզը ապրի սովորական կյանքով, չհիշելով ոչ մի բան Հանսկլանից։
Տրիկսին և Սպադը չգիտեին Ջեյքի երկրորդ կյանքի մասին։ Մի անգամ կողքի փողոցի վրա նրանք գտնում են անշարժ վիշապի և վիշապին տանում և տալիս են իրենց ուսուցչին` Պրոֆեսոր Ռոտվուդին, և դրա համար լավ վարձատրվում են։ Սակայն տեսնելով իրական նկարները, որոնք ցույց էին տալիս Ջեյքի` հրեշի վերածվելը, ընկերները ամեն ինչ հասկանում են և առանց նրանից վախենալու, գնում են նրան օգնելու։ Արդյունքում փրկված Ջեյքը չի մաքրում ընկերները հիշողությունը, և նրանք միասին սկսում են պահպանել կախարդական աշխարհի ներդաշնակությունը։
Պրոֆեսոր Ռոտվուդը, որ Ջեյքի, Սպադի և Տրիկսիի ուսուցիչն էր, համալսարանի պրոֆեսորի նախկին հավակնորդ, ամբողջությամբ տարված է միստիկայով, կախարդությամբ և կախարդական արարածներով, որոնց պաշտպանում էր Ջեյքը և որոնց մարդիկ համարում էին հորինվածքներ։ Հենց Ռոտվուդն է Ամերիկյան վիշապի խնդիրների մեծ մասի պատճառը։ Ճակատագրական է դառնում այն րոպեն, երբ տխրահռչակ գիտնականը կասկածելի աշակերտին երկար ուսումնասիրելուց հետո բացահայտում է Ջեյքի գաղտնիքը։
Ջեյքի տանը նույնպես ամեն օր պատերազմ է, հիմնականում նրա փոքր քրոջ` Հելիի հետ։ Նա շատ էր սրտնեղում, որ Հելին շատ արագ է առաջընթաց ապրում։ Օրինակ, նա սովորել էր վերածվել վիշապի ավելի փոքր հասակից, քան Ջեյքը։ Հելին համոզված էր, որ «պետք է սովորել քո սխալների վրա, իսկ եթե դու ունես մեծ եղբայր, ավելի լավ է սովորել նրա սխալների վրա»։ Հաճախակի կատակները և քրոջ ու եղբոր մրցությունը անխուսափելի են, բայց չնայած կռիվներին, երեխաները սիրում և գնահատում են մեկը մյուսին։ Նաև Հելիին հաճախ է պետք պաշտպանել։
Ջեյքի մայրը նույնպես վիշապ է, բայց ամբողջ մուլտֆիլմի ընթացքում նրա վիշապային տեսքը չի ցուցադրվել։ Նա նույնպես օգնում է Հելիին հասկանալ մի քանի նրբություններ վիշապի աշխարհիկ կյանքի հետ կապված։ Այդ կախարդական վիշապների ընտանիքիում ընդգրկվում է մի սովորական մարդ, ուրախ հուզական և տարօրինակ Ջոնաթան Լոնգը` Սյուզանի ամուսինը։ Ընտանիքում ապրում են հանգիստ և ներդաշնակորեն, բոլորը միավորված այն մտքով, որ ընտանիքի գլխավորին պարտադիր չէ իմանալ վիշապների, առավել ևս` կախարդական լայն աշխարհի մասին։ Քանի որ ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի արձագանք կտա սովորական մարդը․․․
Եվ ահա Ջեյքի առաջարանքները գնալով դառնում էին ավելի լուրջ և վտանգավոր, թշնամիները` ավելի ուժեղ և խորամանկ, իսկ դրանից հետո պարզ է դառնում, որ Ջեյքն այսքան ժամանակ պատրաստվում էր իր կյանքի ամենակարևոր և պատասխանատու փորձությանը. նա պետք է հանդիպեր Սև վիշապին, կախարդական աշխարհի ամենաչար և ամենավտանգավոր արարածին, որը ցանկանում է ստրկացնել և ոչնչացենելը մարդկությունը, բացահայտելով մոտակայքում գտնվող միայեղջյուրներին և էլֆերին, լիպրիկոններին և գոբլիններին։ Եվ նույնիսկ Ամերիկյան վիշապը չէր կարող հաղթել նրան առանց իր հավատարիմ ընկերների ու ընտանիքի աջակցությանը, ինչպես նաև` առանց սիրո։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրական կերպարներ
- Ջեյք Լոնգ (անգլ.՝ Jacob Luke Long), մուլտսերիալի գլխավոր դերը։ Անվախ և ընկերասեր, իսկ երբեմն` հպարտ և ալարկոտ, 13-14–ամյա դեռահաս, ով տիրապետում է վիշապի վերածվելու գաղտնի ունակությանը։ Համարվում է կախարդական աշխարհի պաշտպանը ԱՄՆ-ի Հյուսիսամերիկյան շրջանում և ամեն օր օգնում է զանազան կախարդական արարածներին (փերիներին, էլֆերին, լիպրիկոններին և այլն)։ Վիշապի ունակությունները սովորում է իր պապիկ Լաո Շիից, որը նույնպես վիշապ է։ Ապրում է Մանհեթնում, 182–րդ տանը, Շորն Իգլ փողոցի վրա։ Հիմնականում հագնում է սպիտակ շապիկ, ջինսե կապույտ շորտեր, կապույտ–մոխրագույն սպորտային կոշիկներ և կարմիր վերարկու` դեղին նկարներով։ Վիշապի տեսքով Ջեյքը շիկակարմիր է, բարձրահասակ և մկանոտ (2–րդ սեզոնում ավելի նիհար, որը հիշեցնում է չինական վիշապին)։ Սիրում է հիփ-հոփ ոճի երաժշտություն (հավանում է սուպերաստղ Շանիկվա Չուլավիստայի երգերը) և հիանալի կարողանում է սքեյթ բորդ քշել։ Սովորում է Ֆիլմորի անվան միջին դպրոցում, իր լավագույն ընկերների Տրիկսիի և Սպադի հետ, Հանս Ռոտվուդի մոտ, որի հետ ծայրահեղ լարված հարաբերություններ ունի։ Սիրահարվել է Ռոուզին, որը միևնույն ժամանակ Հանսգըրլմն է, Ջեյքի գլխավոր թշնամի Հանսմենի օգնականը։ Նրա հիմնական արտահայտություններն են՝ «Օ, Տեր Աստված» և «Օ, մամա»։
- Լաո Շի (անգլ.՝ Lao Shi), Ջեյկի և Հելիի պապիկը, նաև` Ջեյքի ուսուցիչը։ 1-ի թողարկման մեջ ուներ անպետք իրերի խանութ, բայց 2–րդ եթերաշրջանում ունի տեխնիկայի «Սթրիթ Էլեկտրոնիկ Քենըլ» խանութ։ Նա 70 տարեկան է, ծնվել է Չինաստանում, այդ մասին ասում է ոչ միայն նրա տեսքը, նաև` իր ներքին վիշապը (վիշապ Լին, անթև, բայց կարողանում է թռչել)։ Երիտասարդ տարիներին կատարում էր Ջեյքի պարտականությունները և պատերազմում էր Հանսկլանի դեմ։ Սիրում է իր թոռնիկներին։ Միակն է, որ տեսել է Սև վիշապին և ողջ է մնացել դրանից հետո։
- Ֆու–Դոգ (անգլ.՝ Fu-Dog), ուրախ, խոսացող շան ցեղատեսակ, «Չինական Շարպեյ» և Լաո Շիի օգնականը։ Օգնում է Ջեյքի պապիկին անպետք իրերի խանութում, իսկ երբեմն օգնում է Ջեյքին պապիկից գաղտնի։ Շատ բան գիտի կախարդական աշխարհի մասին, քանի որ նա 600 տարեկան է։ Միշտ գտնում է գլխին անախորժություններ է բերում։
- Ջոնաթան Լոնգ (անգլ.՝ Jonathan Long), Ջեյքի և Հելիի հայրը, շատ տարօրինակ տղամարդ է։ Ջեյքը տանել չի կարողանում նրա տարօրինակությունները, չնայած որ նրան սիրում է։ Ամբողջ ընտանիքը նրանից թաքցնում է, որ նա ապրում է վիշապների ընտանիքում, բայց 2-րդ թողարկման վերջում նա իմանում է ճշմարտությունը։
- Սյուզան Լոնգ (անգլ.՝ Susan Long), Ջեյկի և Հելիի մայրը։ Չի տիրապետում վիշապի ուժին։ Իր ամուսնուց թաքցնում է, որ նա ապրում է վիշապների ընտանիքում։
- Հեյլի Կայ Լոնգ (անգլ.՝ Haley Kay Long), Ջեյքի փոքրիկ քույրիկը։ Նա 7 տարեկան է։ Ծիծաղում է Ջեյքի վրա, բայց սիրում է նրան։ Ինչպես Ջեյքը, ընդունակ է վերածվել վիշապի, դեռ չի տիրապետում այդ ուժին լիովին, բայց կարողանում է կրակ արտաշնչել։ Նրա անունը դրել են Հեյլի գիսաստղի պատվին։
- Սան Պարկ (անգլ.՝ Sun Park) Ֆիլմորյան դպրոցի ուսուցչուհի, որտեղ էլ սովորում է Ջեյքը։ Համարվում է Կորեական վիշապ, իսկ Չանգի դավաճանությունից հետո նրա փոխարեն նշանակվել է վիշապների հյուպատոսության անդամ։ Օգնում է Հեյլիին տիրապետել վիշապի ուժին, համարյա այնպես, ինչպես Լաո Շին է սովորեցնում Ջեյքին։
- Արթուր Սպադինսկի (անգլ.՝ Arthur Spadinski), Ջեյքի լավագույն ընկերը։ Նա 13 տարեկան է, սովորում է Ջեյքի հետ։ Կրում է գլխարկ, որից դուրս են գալիս նրա երկար մազերը։ Հասարակության մեջ նրա պահվածքը նման է Կրոնկի պահվածքին «Կայսեր նոր դպրոցը» մուլտսերիալից։ Սպադը համակարգչային հանճար է։ Նաև օգնում է Ջեյքին։ Մինչև «Պրոֆեսոր Ռոտվուդի թեզը» սերիան նա չգիտեր, որ Ջեյկը վիշապ է։ Սիրահարված էր Սթեյսիին։
- Տրիկսի Քարթեր (անգլ.՝ Trixie Carter), Ջեյքի և Սպադի լավագույն ընկերուհին։ Նա 13 տարեկան է։ Նա աֆրոամերիկացի է։ Նա շատ շարժուն և ուրախ է։ Ինչպես Սպադը, նա նույնպես այն ժամանակ չգիտեր, որ Ջեյքը վիշապ է։ Նա նույնպես օգնում է Ջեյքին։
- Ռոուզ/Հանսգըրլ (անգլ.՝ Rose/Huntsgirl), Ջեյքի սիրելին, որի նկատմամբ նա նույնպես անտարբեր չէ։ Նույն ժամանակ նա համարվում է Հանսմենի` Ջեյքի հիմնական թշնամու, օգնականը։ Ի ծնե համարվում է Հանսկլանի անդամ։ Երկար ժամանակ փորձում էր սպանել Ջեյքին, բայց երբ իմանում է, թե ով է իր թշնամին իրականում, նա թողնում է Ջեյքին, որ գնա, ինչի համար էլ պատժվում է, և նրան ուղարկում են Հանսակադեմիա։ Մանկուց նա կարծում էր, որ իր ծնողները մահացել են, բայց շուտով իմանում է, որ Հանսմենը գողացել է իրեն իր հարազատներից։ Ձեռքի վրա ունի ի ծնե դաջվածք` չինական վիշապի տեսքով, որը Հանսմենի բառերով նշանակում է, որ նա ծնված է վիշապներին որսորդ դառնալու համար։
Բացասական կերպարներ
- Հանսմեն (անգլ.՝ Huntsman), մուլտսերիալի գլխավոր հակահերոսը, Հանսկլանի առաջնորդը, որի թիրախն էր ոչնչացնել բոլոր կախարդական արարածներին, քանի որ իր կարծիքով, երկիրը գոյություն ունի միայն մարդկության ռասայի ներկայացուցիչների համար։ Մուլտսերիալի ընթացքում ցանկանում էր բացահայտել Ջեյքի իրական դեմքը, որպեսզի սպանի նրան։ Երբ Ռոուզը դեռ մանուկ էր, Հանսմենը նրան գողանում է իր ծնողներից, որպեսզի սովորեցնի նրան որպես օգնական, այնպես էլ վիշապների որսորդ, պահելով իր ծնողների մասին գաղտնիքը։ Փորձում էր հավաքել 13 միստիկական գանգերը, որպեսզի վերացնի ամբողջ կախարդական աշխարհը և ստանում է դրանք, բայց Ռոուզի ցանկության պատճառով Հանսմենը ոչնչանում է Հանսկլանի հետ (բացառությամբ Ռոուզի, որին փրկում է Ջեյքի ցանկությունը)։
- Սև վիշապը (անգլ.՝ Dark dragon), ամբողջ կախարդական աշխարհի թշնամին, որին պաշտպանում էր Ջեյքը։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Միակը մարդը, ով տեսել է նրան և դրանից հետո ողջ է մնացել, Ջեյկի պապիկն է, իսկ ավելի ուշ Ջեյքը նույնպես իր ընկերուհի Ռոուզի հետ հանդիպում է նրան։ Սև վիշապը հայտնվում է 4 սերիաներում։ 2-րդ թողարկմանը նրան հաղթել են Ջեյքկը և Ռոուզը` նրան փակելով Լուսնի տաճարում 1000 տարով։
- Չանգ (անգլ.՝ Chang ), Սև վիշապի օգնականը։ Նա 70 տարեկան է։ Առաջ նա վիշապների հյուպատոսի անդամ էր, մինչև որ չի պարզվում, թե ում համար է նա աշխատում։
- Բանանաս Բի (անգլ.՝ Bananas B.), կապիկ, որը հագնված է ռեպերի ոճով։ Ինչպես Ֆուն,կարողանում է խոսել։ Սկզբում նա Ջեյքի կողմից էր, բայց մահվան վախից անցնում է Չանգի կողմը։ Նրա հետ փորձում էին կենդանացնել Սև վիշապին, ինչն ապարդյուն է անցնում։
- Էլի Պանդերուս (անգլ.՝ Eli Panderyus), հայտնի բիզնեսմեն, բայց իրականում` չար կախարդ։ Չնայած որ հայտնվում է մի քանի դրվագներում, բայց ամբողջ սերիայի ընթացքում ցանկանում է գրավել ամբողջ կախարդական աշխարհը տարբեր ձևերով (Լիպրիկոնների ոսկին գողանալով, գեղեցկուհու հետ ամուսնանալով և փորձելով թաքցնել Պանդոռի արկղը)` հարստանալու համար։ Բայց նրա բոլոր փորձերը խափանվում են Ջեյքի և նրա ընկերների պատճառով։
- Վիկի Ֆիկլինգ (անգլ.՝ Viki Fickling), սիրենա, որը ձևանում է բարի։ Նա Դանիկային կրծքազարդ է տալիս, որպեսզի խլի նրանից Ջեյքին։ Դրվագի վերջում Տրիկսին հարվածում է նրան վահանով։
Երկրորդական կերպարներ
- Կառա և Սառա գուշակներ (անգլ.՝ Kara and Sara Oracle), երկվորյակ քույրեր, Ջեյքի ընկերները։ Նրանք համարվում են Դելֆինյան գուշակի հետնորդները, որոնք կարողանում են գուշակել ապագան։ Կառան հագնված է խամրած երանգի հագուստ, բայց գուշակում է լավը, իսկ Սառան հագնված է պայծառ հագուստով, բայց գուշակում է վատը։
- Պրոֆեսոր Հանս Ռոթվուդ (անգլ.՝ Professor Hans Rotwood), Ֆիլմորայի անվան դպրոցի ուսուցիչ (ավելի ուշ` տնօրեն), որտեղ սովորում են Ջեյքը և նրա ընկերները, մուլտսերիալի երկրորդական հակահերոս։ Ավելի շուտ նա դասավանդում էր համալսարանում, որից նրան վռնդում են, նրա կախարդական աշխարհի հիպոթեզի պատճառով։ Չնայած դրա` նա ցանկանում էր ապացուցել, որ նրանք գոյություն ունեն, սակայն նրա փորձերը միշտ ավարտվում էին ոստիկանների կողմից բանտարկվելով կամ էլ միայն անհաջողությամբ, բայց մի անգամ նա կարողանում է իմանալ, որ Ջեյքը վիշապ է։ Ռոթվուդի և Ջեյքի միջև առաջացել էր փոխադարձ անբարյացակամ հարաբերություններ։
- Բրեդստր Մորթոն (անգլ.՝ Bradster Morton), նա Ֆիլմորի անվան դպրոցի աշակերտներից է, տեղացի կռվարար։ Նա 16 տարեկան է, մեծ է Ջեյքից և մնացածներից, քանի որ երկու տարի մնացել է երրորդ դասարանում։ Միշտ ծաղրում է Ջեյքին, Տրիկսիին և Սպադին։ Նա 12 տարի սովորել է դաշնամուր նվագել, սակայն դա ոչ մի բանի չի բերում նրան։ Նաև սիրում էր ծեծել նրանց, ով իր կարծիքով անհաջողակ էր։ Նրա հայրը ոստիկանության սպա էր։
- Սթեյսի Վինտերգրին (ռուս.՝ Stacey Wintergreen), Ֆիլմորայի անվան դպրոցի աշակերտուհի է։ Նա համարվում է դպրոցական խմբի ավագ է, որի կազմում են նրա ընկերուհիներ Տրեյսին և Լեյսին (և ժամանակավոր Տրիկսին)։ Նրան սիրահարված էր Սպադը, սակայն նա չէր պատասխանում նրան փոխադարձությամբ, բայց ավելի ուշ Ստեյսին խոստովանում է, որ նա նույնպես սիրահարված է Սպադին։
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի հիմքի վրա ստեղծվում են երկու խաղեր` Nintendo DS և Game Boy Advance։
- Attack of the Dark Dragon (DS)՝ թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 12-ին
- Rise of the Huntsclan (GBA)՝ թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 12-ին
Հնչյունավորում[3]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյք Լոնգ՝ Դանթե Բասկո
- «Պապիկ» Լաո Շի՝ Կիոնի Յագ
- Ֆու Դոգ՝ Դիմաջիո Ջոն
- Սպադ՝ Չարլի Ֆինն
- Տրիկսի՝ Միսս Քիթի
- Հեյլի՝ Էմի Բրունկեր
- Ջոնաթան՝ Ջեֆ Բեննեթ
- Սյուզան՝ Թոմ Լորեն
- Ռոուզ/Հանսգըրլ՝ Ուիթման Մէյ
- Հանսմեն՝ Ջեֆ Բեննեթ
- Կառա և Սառա՝ Տարա Ստրոնգ
- Պրոֆեսոր Հանս Ռոթվուդ` Փոլ Ռագ
- Սան Պարկ՝ Օ. Սանդրա
- Սև վիշապ՝ Կլենսի Բրոուն
- Հյուպատոս Չանգ՝ Թոմ Լորեն
- Դերսետո Դոլորես՝ Սյուզան Բլեկսլի
- Բրեդ՝ Մեթ Նոլան
- Դանիկա Հանիկատ՝ Ջեսիկա դի Չիկկո
- Նայջել Տրէլ՝ Ադամ Վայլի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|