Ամերիկան մեկ սենյակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկան մեկ սենյակում
ԵրկիրՎրաստան Վրաստան
Թվական2007
ՌեժիսորԴավիթ Կանդելակի
ՊրոդյուսերԴավիթ Կանդելակի
Սցենարի հեղինակԼևան Կողուաշվիլի
Դավիթ Կանդելակի
ՕպերատորԴավիթ Կանդելակի
ԵրաժշտությունՀնչյունը` Մադոնա Թևզաձե
Մոնտաժը` Գեորգի Մոդեբաձե
Գոգա Մչևեդլիշվիլի
Տևողություն60 րոպե

Ամերիկան մեկ սենյակում (վրաց.՝ ამერიკა ერთ ოთახში), 2008 թվականին ռեժիսոր Դավիթ Կանդելակիի նկարահանած ֆիլմ[1]։

2008 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը 50-ամյա վրացի ճարտարապետի մասին է, որն արդեն 13 տարի Նյու Յորքի Սինգ Սինգ հայտնի բանտում է. նա ցմահ դատապարտյալ է։ Ասում են՝ պատիժը ուրիշի փոխարեն է կրում։ Երբ մոտ ընկերները հարցնում են՝ ինչո՞ւ, պատասխանում է՝ սիրո պատճառով։ Ֆիլմը նաև այն ֆրանսիացի լուսանկարչուհու մասին է, որը սիրահարված է վրացի բանտարկյալին։ Նա թողել է իր բարեհաջող կարիերան և բարձր հասարակական դիրքը Փարիզում ու կյանքը նվիրել մի մարդու, որը կործանման եզրին է։ Երբ հարցնում են՝ ինչո՞ւ, պատասխանում է՝ սիրո պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]