Ամբասադոր (Նյու Յորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբասադոր
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Ամբասադոր (անգլ.՝ The Ambassador Theatre, հայերեն՝ ներկայացուցիչ, դեսպան), բրոդվեյան թատրոն, գտնվում է Մանհեթենի 49-րդ փողոցի արևելյան հատվածում, Բրոդվեյի և Ութերորդ պողոտայի միջև, Նյու Յորքի թատերական Մանհեթեն թաղամասում (ԱՄՆ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը կառուցվել է ըստ ճարտարապետ Հերբերտ Կրապի նախագծի` The Shubert Organization-ի թատերական ընկերության համար[1]։ Ամբասադոր թատրոնն իր դռները բացել է 1921 թվականի փետրվարի 11-ին, «The Rose Girl» մյուզիքլի առաջնախաղով[2]։ 1935 թվականին ընկերությունը վաճառել է թատրոնը որպես կինոթատրոն և հեռուստաստուդիա NBC և DuMont Television Network հեռուստաընկերությունների համար։ 1956 թվականին The Shubert Organization-ը կրկին դառնում է թատրոնի սեփականատերը։ Վերակառուցումից հետո 1980 թվականին թատրոնի անվան մեջ ավելանում է նոր, անգլ.՝ new բառը։ Մասնիկը, սակայն, երկար չի մնում թատրոնի անվանվան մեջ, նույն տարվա հունիսին թատրոնն ստանում է նախկին անվանումը[2]։ 2003 թվականի հունվարի 29-ից «Ամբասադոր» թատրոնի բեմում ցուցադրվում է Բրոդվեյ վերադարձած «Չիկագո» մյուզիքլը։

Թատրոնի հիմնական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927. «Հրթիռ»
  • 1933. «Լուսինը հունիսին»
  • 1935. «Հունվարի 16-ի գիշերը»
  • 1955. «Աննա Ֆրանկի օրագիրը»
  • 1963. «Կանգնեցրեք երկիրը, ես իջնում եմ»
  • 1966. «Առյուծը ձմռանը»
  • 1977. «Աստվածային քարացում»
  • 1983. «Տեսարան կամրջից»
  • 1985. «Ոհմակի առաջնորդը»
  • 1987. «Երազանքի աղջիկները» (վերականգնված)
  • 2003. «Չիկագո» (վերականգնված, ընթացիկ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]