Ամասիա (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամասիա (այլ կիրառումներ)
Ամասիա
Ամասիա
Տեսակերկսեռ անձնանուն և անձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
Կապված հոդվածներ«Ամասիա» սկսվող էջեր

Ամասիա, հայկական արական և իգական անուն։

Որպես արական անուն ադապտացվել է Խորենացու կողմից՝ բացատրելու համար Մասիս լեռան անվան ստուգաբանությունը, համեմատվում է հրեական Ամասիա թագավորի անվան հետ։ Ամասիան Յուդայի 8-րդ թագավորն էր։ Գահակալել է մ․ թ․ ա․ 838 - մ․ թ․ ա․ 809 թվականներին։ Պարտության է մատնվել Իսրայելի Յովաս թագավորից և մարդասպանների ձեռքով սպանվել։ Այս անձնանունի եբրայերեն ձևն է Amaşyāh, որ կազմված է amş` զորավոր և Yāh` Եհովա բառերից և նշանակում է «աստուածազօր կամ զօրութիւն Աստուծոյ»։ Տառադարձված է հունարեն Αμασίας բառից, որից էլ հայերեն Ամասիա[2]։

Ամասիա անձնանունն է կրել Ալեքսանդր Մակեդոնացու հորեղբայրը, որը մ.թ.ա. IV դ.-ում հիմնել է պատմական Պոնտոսի թագավորության /հետագայում Փոքր Հայքի  Առաջին Հայք պրովինցիա/ կենտրոն՝ Ամասիա քաղաքը։

Որպես իգական անուն կրճատ ձևն է Ամաս։ Առաջացել է համասփյուռ ծաղկի անունից։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամասիա, որդի Արմայիսի, նահապետ Հայկազանց (մ․ թ․ ա․ 1940 - մ․ թ․ ա․ 1908), նստաւ Արմավիր, ունեցավ 3 որդի՝ Գեղամ, Փառոխ և Ցոլակ։ Վերջին երկուսի համար գնաց շինեց Փառախոտ և Ցոլակերտ ավանները, լեռը կոչեց իր անունով Մասիս։ Կյանքի մնացյալ մասը անցրեց Արմաւիրում։
  • Ամաս, որդի Հազրպէկի[3]։
  • Ամասիա, կին Խոփեարի և մայր տէր Մեսրոպի, որի աղջիկն էլ կոչվում է Ամաս[4]։
  • Ամաս, կին Փոխանի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 114-115 — 634 էջ։
  3. Թորոս Աղբար, Բ, էջ 372, 1655 թ
  4. Ձեռագիր, Վասպուրական, էջ 925, 1666 թ
  5. Ձեռագիր, Վասպուրական, էջ 262, 1786 թ