Ամասիայի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամասիայի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Անվանված էԱմասիայի շրջան
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Ամասիայի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Ամասիայի շրջանում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ 1992 թվականի դեկտեմբերին ջոկատը ներառվել է Գյումրիի 4-րդ մոտոհրաձգային առանձնակի գումարտակի կազմում և դարձել 3-րդ վաշտի հիմքը։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Ճամբարակի (Վահան) և Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ռ․ Փիլոյան։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png