Ամանորյա խաղալիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Ամանորյա խաղալիքներ»
Arkady Khoralov?ի երգը
Ժանրսինթիփոփ և Ամանոր
Լեզուռուսերեն
ԼեյբլՄելոդիա
ՀեղինակԱնդրեյ Դեմենտև
ԿոմպոզիտորArkady Khoralov?

Ամանորյա խաղալիքներ (ռուս.՝ Новогодние игрушки), Արկադի Խորալովի երգը` ըստ Անդրեյ Դեմենտևի բանաստեղծության[1], գրվել է 1987 թվականին: Բազմիցս կատարվել է տարբեր արտիստների կողմից և համարվում է հետխորհրդային երկրներում ամենատարածված ամանորյա երգերից մեկը:

Կոմպոզիցիայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Խորալովի, Անդրեյ Դեմենտեևի հետ իրեն ծանոթացրել է Սոֆյա Ռոտարուն 1975 թվականին. դրանից հետո նրանք պահում են ընկերական կապն ու աշխատում են միասին. Խորալովը երաժշտություն է գրել է Դեմենտևի ավելի քան 50 բանաստեղծությունների համար: «Ամանորյա խաղալիքներ» բանաստեղծության համար երաժշտության գաղափարը նրա մոտ ծագել է Ղրիմի աստղադիտարանում [1]:

Երգն առաջին անգամ թողարկվել է Խորալովի Հին աշխարհ (ռուս.՝ Странный мир) ալբոմում, 1988 թվականին, Աուրիկա Ռոտարուի մասնակցությամբ: 1999 թվականին երգը վերաթողարկվել է երգչուհի Նատալիի հետ դուետով, վերջինս ընդգրկել է այն իր Считалочка ալբոմում[2] ալբոմում: 2005 թվականին Խորոլովը վերաձայնագրել է երգը մանկական երգչախմբի հետ` «Ես քո գերին եմ» (ռուս.՝ Я твой пленник) ալբոմի համար[3]:

2013 թվականին ձայնագրվել է երգի նոր տարբերակ և նկարահանվել է տեսահոլովակ Իրինա Օրտմանի և «Непоседы» նվագախմբի մասնակցությամբ: Տեսահոլովակի աշխատանքներին մասնակցություն են ունեցել նաև Պիեռ Նարցիսը, Ալեքսեյ Գլիզինը, Տատյանա Բուլանովան, ռեփեր Epic-ը և ուրիշներ: 2013 թվականից երգը «Новые Самоцветы» խմբի երգացանկում է[4]:

Քավըր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննա Ռեզնիկովա` Մեզ հետ Աստված է (ռուս.՝ С нами Бог) ալբոմի համար (2002)[5]
  • Անիտա Ցոյ` 1000000 րոպե (ռուս.՝ 1000000 Минут) ալբոմի համար (2003)[6]
  • «Новые Самоцветы» քավըր խումբ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]