Ամանորյա արկած (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորյա արկած
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՅուլիան Կալիշեր
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա և Միխայիլ Գլուզսկի
ԵրաժշտությունԱլեքսանդր Ֆլյարկովսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն16 րոպե
Թվական1980

Ամանորյա արկած (ռուս.՝ Новогоднее приключение), 1980 թվականին «տխուր կատակերգություն» ժանրին մոտ ժանրով նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ[1]։ Ֆիլմում հնչում է Ա. Ֆլյուրկովսկու երգը` ըստ Ա. Սանինի «Բարի եղեք» բանաստեղծության[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրիկը, մայրիկը և նրանց որդի Կոլյան ապրում էին քաղաքի ծայրամասում, կապույտ անտառի մոտ։ Դեպքը տեղի է ունենում Ամանորի նախօրեին։ Հայրիկն այնքան զբաղված էր աշխատանքով, որ մոռանում է տոնածառ գնել։ Նա հիշում է այդ մասին միայն այն ժամանակ, երբ տուն է գալիս դեկտեմբերի 31-ի երեկոյան։ Հայրիկը կացին է վերցնում և գնում անտառ` եղևնի բերելու։ Մայրիկը փորձում է համոզել նրան չգնալ, սակայն` իզուր։ Իսկ անտառում փոքրիկ արջուկն իր ծնողներից տոնածառի խաղալիքներ էր խնդրում։ Արջը մտածում է և գնում դեպի անտառի ծայրը, դեպի քաղաք տանող ճանապարհը։ Այնտեղ նա հանդիպում է հայրիկին, որը տոնածառ էր փնտրում։ Ընտանիքների երկու հայրերը խոսում են, քննարկում իրենց խնդիրները և որոշում օգնել միմյանց։ Արջը գտնում է ճիշտ չափի ծառ, իսկ հայրիկը տաքսի է կանգնեցնում և արջին տանում է քաղաքի կենտրոնական խանութ, որտեղ օգնում է նրան գնել տոնածառի խաղալիքներ։ Տարբեր արկածներ ունենալով` երկուսն էլ հասնում են իրենց ընտանիքներին և ուրախ նշում Ամանորը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Յուրիան Կալիշեր
սցենարի հեղինակ Լեոնիդ Բերդիչևսկի
օպերատոր Եվգենի Տուրևիչ
կոմպոզիտոր Ալեքսանդր Ֆլյարկովսկի
բեմադրող նկարիչ Լյուդմիլա Տանասենկո
նկարիչ մուլտիպլիկատորներ Բորիս Սավին, Ալլա Գրիշկո, Վլադիմիր Կադուխին
հնչյունային օպերատոր Վիտալի Ազարովսկի
երգի բառերի հեղինակ Ա. Սանին
դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա,
Միխայիլ Գլուզսկի
ֆիլմի աշխատանքներին մասնակցել են Ե. Զելենինա
մոնտաժող Ս. Սիմուխինա
խմբագիր Վալերիա Կոնովալովա
տնօրեն Ե. Բոբրովսկայա

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիայի պատմաբան, Կինորավեստի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորների և անիմատորների մասին բազմաթիվ հրապարակումների հեղինակ Գեորգի Բորոդինը Յու. Ա. Կալիշերին նվիրված իր հոդվածում գրել է.

«Եվ, իհարկե, ես չէի կարող չհարցենլ «Ամանորյա արկածի» մասին։ Մի մուլտֆիլմ, որի հմայքը չի ենթարկվում բացատրությունների, վերլուծության և բաղադրիչ տարրերի տարրալուծման։ Ֆիլմ, որը հնարավոր չէ նկարագրել կամ վերապատմել, այն կարելի է միայն դիտել և սիրահարվել դրան` այլևս առանց դրա չպատկերացնելով Ամանորը։ Առանց Բերդիչևսկու երկխոսությունների, առանց Ռումյանովայի և Գլուզսկու ձայների, առանց Ֆլյարկովսկու գրավիչ երգի, առանց անիմատորների սրամիտ աշխատանքի, առանց փողոցների «պրիմիտիվ» նախատոնական ձևավորման»։
- Գ. Բորոդին[3]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը VHS և DVD ձևաչափերով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • Խորհրդային լավագույն մուլտֆիլմեր (տարբեր ստուդիաների մուլտֆիլմերի հավաքածու), Studio PRO Video, VHS 1990-ականներ։
  • «Անտառում եղևնի է ծնվել» (Էկրան (ստեղծագործական միության) մուլտֆիլմերի հավաքածու)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
  2. «Будьте добры» (слова и ноты), pesni.org.
  3. Г. Бородин. «Юлиан Абрамович Калишер (1925 — 2007)», animator.ru.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]