Ամալ Ադեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամալ Ադեն
Amal-aden-norwegian-author.jpg
Ծնվել է1983[1]
ԾննդավայրՍոմալի
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունգրող
Պարգևներ և
մրցանակներ
Amnesty Prize? Էրիկ Բայի հուշամրցանակ Gina Krog Award? և Zola Prize?
Կայքamaladen.no
Amal Aden Վիքիպահեստում

Ամալ Ադեն (ծնվել է 1983), սոմալացի-նորվեգացի գրողի կեղծանունն է: Նա աշխատում է որպես հեղինակ և դասախոս: Ամալ Ադենը Նորվեգիայի մամուլի բողոքների հանձնաժողովի փոխարինող անդամ է և 2013 թվականի հունվարից աշխատակցում է Dag og Tid թերթին:

Վաղ և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենը ծնվել է Սոմալիի հյուսիսում: Որբացել է 4 տարեկանում: Վաղ տարիքում նա կրթություն չի ստացել և անգրագետ էր: Նորվեգիա է տեղափոխվել ընտանիքի միավորման ծրագրի միջոցով[2], 1996 թվականին, երբ նա 13 տարեկան երեխա էր, յոթ տարի փողոցում ապրելու հետո[3]: Նա պայքարել է այլ մշակույթի բախման դեմ, երեխաների խնամքի ու պաշտպանության և այլ հանրային ծառայությունների դեմ, որոնք, ըստ նրա, անկարող էին օգնել իրեն: Ի վերջո նա հայտնվել է Օսլոյի Գրոնլանդ թաղամասում, թմրամոլների շրջապատում և ժամանակ առ ժամանակ ապրել է նույն քաղաքի փողոցներում[4]: Այսօր, նա, այնուամենայնիվ, ինքնազբաղված է, աշխատում է որպես մեկնաբան ոստիկանությունում, դպրոցներում և այլ հաստատություններում, ինչպես նաև` որպես խորհրդատու և դասախոս քաղաքապետարանում և այլ հաստատություններում[3]: Նա երկու երկվորյակների մայր է և 2002 թվականից ապրում է Հոնեֆոսում:

Գրողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալ Ադենը հրապարակել է իր առաջին գիրքը 2008 թվականին, դրանից հետո հրապարակել է ևս մի քանի գիրք: Նա արժանացել է մի շարք պարգևների, դրանցից առաջինը Zola-prisen-ն է (նորվեգական մրցանակ` ֆրանսիացի գրող և մտավորական Էմիլ Զոլայի անունով), 2010 թվականին, ներգաղթի և ինտեգրման ուղղությամբ կատարած իր աշխատանքի համար:

Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զոլա մրցանակ, 2010
  • Amnesty International, Նորվեգիա, 2012
  • Էրիկ Բյեի հիշատակի մրցանակ, 2014
  • Ջինա Քրոգ մրցանակ, 2016[5]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենը մի շարք գրքերի հեղինակ է.[3]

  • Se oss: bekymringsmelding fra en ung norsksomalisk kvinne. Aschehoug (2008)
  • ABC i integrering: 111 gode råd om hvordan alle kan bli fullverdige borgere i det norske samfunnet. Aschehoug (2009)
  • Min drøm om frihet: En selvbiografisk fortelling. Aschehoug (2009)
  • Det skal merkes at de gråter: Om likestilling blant somaliere i Norge (2011)
  • Om håpet glipper, er alt tapt (2012)
  • Jacayl er kjærlighet på somali (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BIBSYS — 1972.
  2. Solset Jannie (2 October 2009)։ «Norsk nok?»։ Vårt Land (Norwegian)։ Վերցված է 13 September 2010 
  3. 3,0 3,1 3,2 «Aden, Amal»։ Aschehoug (Norwegian)։ Արխիվացված է օրիգինալից 14 September 2009-ին։ Վերցված է 31 January 2010 
  4. Aden Amal։ «Velkommen til min hjemmeside» (Norwegian)։ Վերցված է 31 January 2010 
  5. Amal Aden tildelt Gina Krog-prisen, Norwegian Association for Women's Rights

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]