Jump to content

Աղվեսն ու ագռավը (ժողովրդական հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվեսն ու ագռավը
Աղվեսն ու Ագռավը
Ժանրժողովրդական հեքիաթ
Լեզուհայերեն

Աղվեսն ու Ագռավը, հայկական ժողովրդական հեքիաթ։

Աղվեսն ուզում էր ագռավին բռնել, բայց չէր ստացվում։ Ձևացնում է, թե սատկած է, ագռավն էլ մտածելով, որ սատկած է, մոտենում է։ Աղվեսը ցատկում է և բռնում ագռավին։ Ագռավը նրան աղերսում է, որ իրեն խորովի և ուտի, միայն թե իրեն ժայռից չգլորի, որովհետև իր պապը այդ ժայռից է գլորվել ու կտոր-կտոր եղել։ Աղվեսը դա լսելուն պես ագռավին ժայռից ցած է գլորում։ Ագռավն էլ թռչում գնում է։ Նա մի ուրիշ ժայռի ծայրից աղվեսին կանչում է. «Հիմար աղվես, ա՛յ, այդպես քեզ կխաբեմ»[1]։

Մեկնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է երկու խորամանկ կենդանիների մասին։ Իր խորամանկությամբ հայտնի աղվեսը խաբեությամբ բռնում է ագռավին, սակայն չէր կարող մտածել, որ ագռավն իրենից էլ խելացի կլինի։ Այս հեքիաթում ավելի խորամանկը հաղթում է խորամանկին։

Կերպարն այլ ստեղծագործություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվեսի ու ագռավի խորամանկ կերպարները տարածված են տարբեր ժողովուրդների հեքիաթներում։ Հայ գրականության մեջ նրանք Աթաբեկ Խնկոյանի «Աղվեսն ու ագռավը» հայտնի առակի հերոսներն են[2]։ Նույն առակը վերամշակել է նաև ռուս առակագիր Իվան Կռիլովը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արտ. Նազինյան, Հայ ժողովրդական հեքիաթներ, Երևան, 2004, էջ 248
  2. Ագռավն ու աղվեսը (Աթաբեկ Խնկոյան)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]