Ագռավն ու Աղվեսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագռավն ու աղվեսը
Ворона и Лисица
Տեսակստեղծագործություն
Ժանրառակ
ՀեղինակԻվան Անդրեևիչ Կռիլով
Բնագիր լեզուռուսերերն
Գրվել է1807
Հրատարակություն1808
ՎիքիքաղվածքԱգռավն ու Աղվեսը
The Crow and the Fox (Ivan Krylov)

«Ագռավն ու աղվեսը», Իվան Կռիլովի առակներից, գրվել է 1807 թվականին: Առաջին անգամ հրապարակվել է 1808 թվականին «Դրամատիկ լրաբեր» ամսագրում[1][2]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռիլովը օգտագործել է հին սյուժե, որը հայտնվել է Եզոպոսի, Ֆեդրոսի, Իգնատիի (բյուզանդացի գրող), Ժան դը Լաֆոնտենի, Գոտհոլդ Լեսսինգի, Ալեքսանդր Սումարոկովի և Վասիլի Տրեդիակովսկիի մոտ: Եզոպոսի առակում աղվեսը շողոքորթության միջոցով խաբում է ագառավին, որպեսզի վերցնի միսը: Պանիրը առաջին անգամ հայտնվել է ք.ա. 1-ին դարում Ֆեդրոսի տարբերակում ագռավը (իմաստության մարմնացում) դառնում է մոխրագույն ագռավ (ռուսալեզու ընթերցողի համար)[3][4][5][6]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առակը սկսվում է բարոյական մուտքով, հեղինակը զգուշացնում է, որ «շողոքորթությունը վնասակար է, բայց այն մեր սրտի մեջ միշտ գտնում է մի անկյուն»: Շարունակությունը պատմում է ագռավի մասին, որն ինչ որ տեղից ձեռք էր բերել պանրի կտոր և պատրաստվում էր այն ուտել: Պատահական անցնում է աղվեսի կողքով, որն էլ պանրի հոտ առնելով ցանկանում է խլել այն և դրա համար պատրաստ էր գովաբանել ագռավին ու համոզել նրան: Ագռավը լսելով, որ իրեն գովաբանում է սկսում է կռկռալ, պանիրը ընկավ և աղվեսը վերցրեց այն:

Տեքստի հետազոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առակի ռուսերեն տարբերակը եվրոպականի հետ համեմատելիս նշվում է, որ Կռիլովի առակում ինչպես այլ ռուսալեզու տարբերակներում աղվեսը փորձում է հասնել իր թիրախին ագռավին անվանելով «քույրիկ» (նշվում է ռուսներին բնորոշ մոտեցումը դիմացինին, զրուցակցի վստահությունը ձեռք բերելու համար), ի տարբերություն ֆրանսերեն տարբերակի, որտեղ ագռավին գովաբանում են որպես ազնվական: Նշվում է նաև«ռուս» ագռավի բարձր հուզականությունն ի տարբերություն իր «անգլիացի կոլեգայի», ինչի պատճառով Կռիլովի ագռավը կորցնում է վերահսկողությունը ոչ միայն իրավիճակի, այլև` ինքն իր հանդեպ: Կռիլովի առակում բացակայում է նաև շողոքորթների հետ շփվելու արդյունքում նյութական կորուստ ունենալու վտանգի շեշտադրումը[7]:

Հետազոտողները նշում են, որ ուղիղ ուսուցման տեսությունը վարկաբեկում է առակի տեքստը: Կամ առակում բացակայում է «դրական» կերպարը, փաստորեն, «գողը գողից գողացավ», կամ ագռավը ներկայացվում է պատժված ավելի խելացի աղվեսի կողմից, որն ավելի շուտ նրան իր տեղն է ցույց տալիս, քան շողոքորթում է[8]:

Առակը հետագայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմ «Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը» (1953), Կռիլովի երկու առակների էկրանավորումը:
  • Մուլտֆիլմ «Պլաստիլինե ագռավ» (1981). երրորդ մանրանկարն իրենից ներկայացնում է առակի մտքի ծաղրական վերարտադրությունը:
  • Հալած պանրի «Ընկերություն» արձան, կոմպոզիցիան պատկերում է ագռավի ու աղվեսի հակասության այլ` խաղաղ ելք:
  • «Քաղաքացի պոետ» նախագծի չորրորդ թողարկումը հիմնված է առակի մոտիվների վրա[9]:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. И. А. Крылов. Сочинения в двух томах. Москва, «Государственное издательство художественной литературы», 1955.
  2. Примечания к басне на сайте РВБ
  3. Басня И. А. Крылова «Ворона и Лисица» на сайте «К уроку литературы»
  4. С. А. Фомичев Последний русский баснописец. Из материалов конференции, посвященной И. А. Крылову (1-2 ноября 1994 года). Опубликовано в сб. «XVIII век» (вып. 20). СПб, Изд «Наука», 1996 г.
  5. Басня Федра на сайте «Эзоп»
  6. Басня Бабрия на сайте «Эзоп»
  7. В. А. Тихомирова. Автореферат диссертации на соискание учёной степени кандидата филологических наук «Национально-специфическая характеристика интерпретаций традиционных басенных сюжетов (на материале русского, французского и английского языков)». — Ярославль, 2007
  8. Выготский Л. С. «Психология искусства»
  9. Ворона и лисица /// Телеканал ДОЖДЬ на YouTube