Աղջիկ ջան, ուշքի արի
Աղջիկ ջան, ուշքի արի | |
---|---|
![]() | |
Ենթավերնագիր | Դադարեք հավատալ ստերին, թե ով եք, և կդառնաք այն մարդը, որը պետք է լինեք |
Հեղինակ | Ռեյչլ Հոլիս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Լեզու | Անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2018 թվականի փետրվարի 6 |
Նախորդ | Աղջիկ ջան, մի՛ արդարացիր |
Երկիր | ![]() |
Թարգմանիչ հայերեն | Լիլիթ Գրիգորյան |
Հրատարակում հայերեն | 2019 |
«Աղջիկ ջան, ուշքի արի» (անգլ.՝ Girl, Wash Your Face: Stop Believing the Lies About Who You Are So You Can Become Who You Were Meant to Be), Ռեյչլ Հոլիսի բեսթսելլերը։ Հրատարակվել է 2018 թվականին։ Գիրքն ուղղված է՝ ընթերցողին օգնելու լուծել սեփական անձնային խնդիրները[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաշինգտոն Փոստ օրաթերթը նկարագրում է գիրքը որպես «հուշերի, մոտիվացնող խորհուրդների, Աստվածաշնչյան մեջբերումների խառնուրդ և, ընդհանուր առմամբ, աղջկական խոսակցություն»[1]։ Նրա հիմնական ուղերձը իգական սեռի ինքնավստահությունն է, որը Հոլիսն իր գրքում ամփոփում է հետևյալ մտքով․
![]() |
Դուք և միայն դուք եք վերջին հաշվով պատասխանատու այն բանի համար, թե որքան երջանիկ եք[1]։ | ![]() |
Գիրքը մեծ հաջողություն է ունեցել և նկարագրվել է որպես «հրատարակված ֆենոմեն»[2]։ Այն 2018 թվականի երկրորդ ամենահայտնի գիրքն է Ամազոն կայքում[3]։ Գիրքը նաև նշված է որպես Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր՝ «Խորհուրդներ», «Ինչպես» և «Այլ» կատեգորիաներում[4]։
«Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը բաղկացած է 20 գլխից, որոնք կենտրոնացած են այն 20 ստի վրա, որոնք, Հոլիսի պնդմամբ, ինքը նախկինում ասել է իրեն, այդ թվում՝ «Ես կսկսեմ վաղը» և «Ես սահմանված եմ իմ կշռի կողմից», ապա շարունակում է բացատրել, թե ինչպես է ինքը հաջողությամբ հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտը[2]։
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետարանական դաշնակցության անդամ Ալիսա Չիլդերսը նշել է, որ Հոլիսը «կարող է պատմել մի պատմություն, որը կստիպի ձեզ լաց լինել մի պահ», բայց վերջին հաշվով կբախվեք ընդհանուր գրքին։ Բացի այն, որ Չիլդերսը դրական է վերաբերում գրքում արծարծվող շատ թեմաներին, նա զգում է, որ թեև գիրքը ներկայացվում է որպես քրիստոնեական գիրք, սակայն դրա հիմնական ուղերձը, այն է՝ անընդհատ զբաղվել ինքնակատարելագործմամբ՝ որպես ցանկացած խնդրի լուծում, փոխարինում է «շրջապատիր քո կյանքը Հիսուսով և վստահիր միայն նրան» խոսքերին։ Նա նաև ընդունում է, որ գիրքը «սպառել է» իրեն։ Նա հավելում է՝ «Դա այն մասին է, թե ինչը ես կարող եմ անել ավելի լավ, և ինչը ես բավականին լավ չեմ անում։ Ինչպես լինել ավելի լավը աշխատանքում, ծնողավարության մեջ և ստեղծագործելիս։ Ինչպես լինել պակաս վատը աշխարհը փոխելիս։ Բայց իմանալով այն լավ նորությունը, թե ով եմ ես Քրիստոսի համար, հանգեցնում է իրական հանգստության»[5]։
«BuzzFeed» ընկերությունից Լաուրա Թյորները քննադատել է գրքի կարևորագույն ուղերձը՝ «Դուք և միայն դուք եք վերջին հաշվով պատասխանատու այն բանի համար, թե ով եք դուք և որքան երջանիկ եք», և բնութագրում է այն իբրև «սուտ»։ Նրա հիմնական փիլիսոփայությունը ինքնին խորհրդանշում է ամերիկյան մտածողության հսկայական տարանջատումը, որն իշխում է մեր ազգային դատողություններում․ արդյոք խնդիրներ ունեցող մարդիկ պատասխանատու են դրանց լուծման համար։ Կամ կա արդյոք որոշակի կոլեկտիվ պատասխանատվություն, որից մենք խուսափում ենք, արդյոք հասարակությունը ինչ-որ բան պարտական է իր բոլոր անդամներին»։ Թյորները նշել է. «Կան մութ հետևանքներ այն բանում, որպեսզի ամեն ինչ դառնա անձնական պատասխանատվության առարկա, ինչը Հոլլիսի կողմնակալությունն է։ Նա խնդրում է մեզ հարցաքննել և մերժել այն ստերը, որոնց մենք հավատում էինք, և հետաքրքիր է, թե ինչպես այդ օբյեկտիվը կգործի, եթե բացահայտենք այն ստերը, որոնք նա ներկայացրել է «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքում»[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Krug Nora (2018-11-11)։ «Rachel Hollis has wooed millions of women with her book. What’s her message?»։ Washington Post։ Վերցված է 2018-11-29
- ↑ 2,0 2,1 Kopf Dan, Kopf Dan (2018-10-26)։ «Girl, Wash Your Face: The publishing phenomenon of 2018 - Quartzy»։ Quartzy։ Վերցված է 2018-11-29
- ↑ 3,0 3,1 Turner Laura (2018-11-09)։ «“Girl, Wash Your Face” Is A Massive Best-Seller With A Dark Message»։ BuzzFeed News։ Վերցված է 2018-11-09
- ↑ Նյու Յորք Թայմսի բեսթսելլերներ
- ↑ Childers Alisa (2018-09-24)։ «Girl, Wash Your Face? What Rachel Hollis Gets Right and Wrong»։ The Gospel Coalition։ Վերցված է 2018-12-28