Աղձք պատմամշակութային արգելոց
«Աղձք» պատմամշակութային արգելոց | |
---|---|
«Աղձք» պատմամշակութային արգելոց | |
Տեղագրություն | Աղձք, Արագածոտնի մարզ, Հայաստան |
Կոորդինատներ | 40°18′57″ հս․. լ. 44°15′20″ ավ. ե.HGЯO |
Կարգավիճակ | պատմամշակութային արգելոց |
Տարածք | 0.17804 հա |
Հիմնադրված է | մայիսի 26, 2022 |
Historical and architectural complex Aghdzk Վիքիպահեստում |
«Աղձք» պատմամշակութային արգելոց, պատմամշակութային արգելոց Հայաստանում։ Գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք գյուղում[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային արգելոցը ստեղծվել է Հայաստանի 2022 թվականի մայսի 26-ի №731-Ն կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում, Աղձք պատմաճարտարապետական համալիրի տեղում։ Աղձքում է գտնվում Արշակունյաց թագավորների դամբարանը, որտեղ ամփոփված են՝ հեթանոս և քրիստոնյա թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները։ Դամբարանը հավանաբար կառուցվել է 364 թվականին[1]։ Արգելոցի տարածքը կազմում է 0.17804 հեկտար[2]։
Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգելոցի ստեղծումը պայմանավորված է՝ Հայաստանի 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4․9 կետի «Մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը» պարբերությամբ[1]։
Պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաճարտարապետական համալիրում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (բաղակացած՝ 5 աստիճաններից), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը». ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. 27.05.2021. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ 2,0 2,1 «Հայաստանի կառավարության որոշում 26 մայիսի 2022 թվականի N 731-Ն». Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ. 26.05.2021. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)