Աղէտ և վերածնունդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աղէտ և վերածնունդ | |
---|---|
Հեղինակ | Լևոն Մեսրոպ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 1952 |
Աղէտ և վերածնունդ, Լևոն Մեսրոպի 1952 թվականին Փարիզում հրատարակած գիրքն է հայերի ցեղասպանության մասին։ Վերահրատարակվել է 1955 թվականին։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Մեսրոպ - արևմտահայ գրող, հրապարակախոս, ցեղասպանությունից հետո երկար տարիներ հավաքագրել է Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ վերապրողների հուշերը։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Մեսրոպի «1915. Աղէտ և վերածնունդ» գիրքը ցեղասպանությունը վերապրած հայերի վկայությունների յուրահատուկ ժողովածու է։ Լևոն Մեսրոպի գիրքը հրատարակվել է միայն 1950-ականներին։ Երբ առաջին հատորի նյութերի հավաքագրման աշխատանքներն էին տարվում, պարզ դարձավ, որ հազարավոր հայեր դեռ շարունակում են ծպտյալ կյանք վարել արաբ բեդվինների վրանների տակ, և Լևոն Մեսրոպը, համագործակցելով Փառանձեմ Պալյանի հետ, կարողացավ հավաքագրել նաև նրանց հուշագրություններն ու տպագրել գրքի երկրորդ հատորում։ «Վերածնունդ» խորագրով բաժինը, որտեղ ներկայացված է վերապրած հայերի կյանքի նոր փուլը, հավասարապես տեղ է գտել գրքի երկու հատորներում։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղէտէն Վերապրողներ, 1915. Աղէտ և վերածնունդ, կազմ. Լևոն Մեսրոպ, I h.Փարիզ, տպարան Արաքս, 1952
- Աղէտէն Վերապրողներ, Տէր-Զօր, կազմ. Լևոն Մեսրոպ, II h.Փարիզ, տպարան Պ. Էլէկեան, 1955