Աղեշունչներ
Աղեշունչներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Enteropneusta | ||||||
Կարգեր | ||||||
|
Աղեշունչներ (լատ.՝ Enteropneusta), կիսաքորդավորների ենթատիպի ծովային կենդանիների դաս։ Հայտնի է մոտ 100 տեսակ։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկարություն 0,01-1 մ։ Մարմինը որդանման է՝ պատված թարթիչավոր էպիթելով և կազմված 3 մասից՝ կնճիթ, օձիք, իրան։ Երկսեռ են, արուն ե էգն արտաքինով չեն տարբերվում։
Խռիկային ճեղքերը դասավորված են կերակրափողի 2 կողմում (այստեղից՝ աղեշունչներ անվանումը)։
Արտաթորության համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաթորության համակարգը նեֆրիտային է, նյարդայինը կազմված է մեջքափորային հանգույցներից, արյունատարը՝ մեջքափորային երկայնաձիգ անոթներից։ Լողում են ազատ, ապրում են ծովերի ծանծաղուտներում, սնվում բույսերի և կենդանիների քայքայված մնացորդներով։
Աղեշունչների բնորոշ ներկայացուցիչը բալանոագլոսն է։ Աղեշունչները անողնաշարավորների և քորդավորների միջև կապող օղակ են։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 253)։ ![]() |