Աղբատար խողովակ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/ba/Musoroprovod_in_the_stairwell_on_the_eighth_floor_of_multistory_homes.jpg/220px-Musoroprovod_in_the_stairwell_on_the_eighth_floor_of_multistory_homes.jpg)
Աղբատար խողովակ, բարձրահարկ (5-ից բարձր) շենքերում աղբը հավաքող շինվածք։
Ասբեստ-ցեմենտե խողովակ է, որի ստորին մասը բացվում է դեպի աղբախուց։ Աղբալցման բացվածքները դուրս են գալիս աստիճանահարթակ և նախատեսված են 1 կամ 2 հարկերի բնակարանների համար։ Այդ բացվածքները հերմետիկորեն փակվում են կափարիչներով։ Աղբախուցը տեղադրվում է 1-ին հարկում. պատերը պետք է լինեն հրակայուն և կրծողների համար անթափանց։ Դրանում աղբը 1 օրից ավելի պահել չի թույլատրվում։ Աղբը խցից դուրս են տանում և հավաքում աղբահավաքներում։ Աղբատար խողովակի վերին մասում դրվում է այն մաքրող ձեղնահարկային խցիկ, իսկ շենքի տանիքում՝ դեֆլեկտոր (օդաքաշման ուժեղացման, ինչպես նաև մթնոլորտային տեղումներից պաշտպանելու նպատակով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |